Հարգելի լրագրողներ, ընկերներ, քաղաքացիներ, բժիշկներ բժիշկ Վահրամ Անդրեասյանը Vagram Andreasyan, Vagram Andreasyan մայիս ամսվանից կանցնի իր բնականոն աշխատանքին: ( չնայած ես շատ կխնդրեմ մեր հարգելի իշխանություններին, ղեկավարությանը որ անհապաղ ընդունեն հաշվի առնելով որ նա մեծ վաստակ ունի բժշկության մեջ) Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում բոլոր լրագրողներին, ընկերներին, բժիշկներին և պարզապես քաղաքացիներին նրա համար որ իմ կողքին էին, իմ խնդրանքին հորդորին, պահաջին այդքան սրտացավ և օպերատիվ կերպով արձագանքեցին:

 

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ առողջապահության նախարար պարոն Արմեն Մուրադյանին, Երևանի Շտապ բուժօգնության ծառայության» տնօրեն Թագուհի Ստեփանյանին: խնդրանք և պահանջ ունեմ բոլորին եկեք հարգենք միմյանց այս կյանքում բոլորս էլ կարող ենք սխալվել: Եվ մի թշնամացեք բժիշկների հանդեպ: Ես միշտ իմ կոլեգաների կողքին եմ լինելու և բուռն ձևով քննադատելու եմ բժիշկներին վարկաբեկողներին լրատվական և տարբեր միջոցներով: Կրկին շնորհակալ եմ բոլորիցդ: Արձագանքը եղելա անձամբ իմ և իմ մի քանի տասնյակ կոլեգաների կողմից:

 


Հարգանքներով`

Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ' Արամ Աշոտի Սարգսյան