Կամչատկայի Գեյզերների հովիտը, որը Ռուսաստանի 8 հրաշալիքներից մեկն է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության մաս է կազմում:

 

1. 1941թ.-ի ապրիլի 14-ին Կամչատկայի Կրոնոցկոյ արգելոցի տարածքում հայտնաբերվել էր գեյզեր, որը հետագայում անվանել են «Առաջնեկ»:

Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գեյզերների հովտի հիասքանչ տեսարանները:

1

2. Ուզոն հրաբուխի գեյզերը:

2

3. Մինչև Կամչատկայի Գեյզերների հովտի հայտնաբերումը դրանք հայտնի են եղել միայն ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում և Իսլանդիայում:

3

4. Եվրասիայում միակ` Կրոնոցկոյ արգելոցի գեյզերների հովիտը աշխարհում ամենամեծն է:

4

5. Գեյզերների հովիտն իրենից ներկայացնում է Գեյզերային գետի կիրճը, որն ունի 4 մ լայնություն, 400 մ խորություն և 8 կմ երկարություն: Այստեղ են կենտրոնացած ավելի քան 40 գեյզերներ, ջերմային աղբուրներ և ցեխային փոսորակներ:

6

6. Գեյզերների հովիտը «Կամչատկայի հրաբուխներ» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մի մասն է:

6

7. Գեյզերների հովտում ինքնուրույն զբոսաշրջությունը սահմանափակ է: Եզակի էկոհամակարգի պահպանման նպատակով արգելոցում գործում է այցելությունների խիստ կանոնակարգված համակարգ:

7

8. 2007թ. հունիսի 3-ին Գեյզերների հովտում առաջացած սողանքը արգելափակել է Գեյզերյան գետի հոսքը:

8

9. Սողանքի արդյունքում շատ գեյզերներ ծածկվել են, իսկ գետի հունը փոփոխվել է:

9

10. 2008թ.-ի քվեարկության արդյունքում Գեյզերների հովիտը ներառվել է Ռուսաստանի 8 հրաշալիքների ցանկում:

10

11. 2013թ.-ին ինքնավերականգնման արդյունքում գեյզերների թիվն ավելացել է:

11