Մոսկվայի կենտրոնական հեռագրատան սրահներցի մեկում շարունակվում է տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման 8հավակնորդների մրցաշարը:
Քիչ առաջ ավարտվեցին 6-րդ տուրի հանդիպումները:
Եթե սպիտակներով խաղացող աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Անանդից ընդամենը 24 քայլ պահանջվեց ՌԴ-ի 7-ակի չեմպիոն Պյոտր Սվիդլերին ջախջախիչ պարտության մատնելու համար, ապա Արոնյան - Նակամուրա պարտիան ամենաերկարատևն էր և շուրջ 7 ժամ հաճելի լարվածության մեջ պահեց շախմատի սիրահարներին:
Հայկական շախմատի առաջատարը հենց տիրեց նախաձեռությունը, ստացավ 1 զինվորի առավելություն և աստիճանաբար ուժեղացնելով ճնշումը , 83-րդ քայլում ահեղ մրցակցին ստիպեց անձատուր լինել:
Սա մրցրաշարում առայժմ փայլուն հանդես եկող Արոնյանի տոնած արդեն 2-րդ հաղթանակն էր:

 

Այն 5,1 կետով բարձրացրեց հայ գրոսմայստերի անհատական ընթացիկ վարկանիշն ու թույլ տվեց նրան դասակարգման համաշխարհային ընթացիկ ցուցակում շրջանցելու Գրիին ու Կարուանային և աշխարհի գործող չեմպիոնմ նորվեգացի Մագնուս Կառլսենից(2851) ու աշխահի նախկին չեմպոին ,ռուսատանցի Վլադիմիր Կրամնիկից(2801 ) հետո զբաղեցրելու պատվաբեր 3-րդ հորիզոնականը( 2795,5) :
6-րդ տուրի մյուս երկու հանդիպումներում ոչ –ոքիներ գրացվեցին: Կարուանա- Կարյակին մրցավեճում կողմերը խաղաղ դաշն կնքեցին 36-րդ ,իսկ Տոպալով-Գիրի պարտիայում ՝ 68-րդ քայլում:
6 տուրից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանությունն է: Արոնյանն ու 2015թ աշխարհի գավաթակիր , ռուսաստանցիՍերգեյ Կարյակինը 4-ական միավորով կիսում են 1-2-րդ տեղերը:
Այսօր մրցաշարում 2-րդ հաղթանակը տարած աշխարհի նախկին չեմպիոն Անանդն իր ակտիվում գրանցած 3,5 միավորով բարձացավ 3-րդ հորիզոնական:

 


Կարուանան ու Գիրին 3-ական միավորով բաժանում են 4-5-րդ տեղերը, որոնց հաջորդում է 2,5միավոր վաստակած Սվիդլերը: Իսկ 7-8-րդ տեղերը 2-ական միավորով կիսում են աշխարհի նախկին չեմպոոին , բուլղարացի Վեսելին Տոպալովն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան:
Վաղը ՝ մարտի 18-ին ստուգատեսում հանգստյան օրէ ,իսկ հաջորդ օրը՝ մարտի 19-ին շախմատիստենրը կրկին կնստեն խաղասեղանների առջև ու ընթանան մրցաշարի 1-ին շրջանի վերջին՝7-րդ տուրի հանդիպումները:
Արոնյանը սև խաղաքարերով կհանդիպի Կարյակինի, Անանդը ՝ Գիրիի, Տոպալովը ՝ Նակամուրայի ,իսկ Կարուանան էլ ՝ Սվիդլերի հետ:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: