Այսօր Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել՝ «ամբողջական կոռուպցիոն սինդիկատի» մասին:
Նա մասնավորապես գրել է. «Մի քանի օր առաջ մենք հեռացրել ենք ճանապարհային նշանները, որոնք հարկադրել են գործարարներին մասնակցել Օդեսայի նավահանգստում կոռուպցիոն սխեմային և վճարել 20-ական դոլար՝ մեկ մեքենայի՝ Եվրատերմինալ մուտքի համար, որը գտնվում է Օդեսայի իսկական սեփականատիրոջ՝ 90-ականների մարդասպանի ու խուլիգանի, իսկ այժմ Տրուխանովայի քաղաքապետի հիմնական բիզնես գործընկերոջ և քաղաքական տանիքի՝ Անգերտի՝ «Հրեշտակ» մականունով, վերահսկողության տակ: Իսկ երեկ ներքին գործերի վարչությունը ձերբակալվել է Օդեսայի քաղաքապետարանի չինովնիկին, որը թույլ էր տալիս տեղադրել նման նշանները:
Դա մի ամբողջական կոռումպացիոն սինդիկատ է, որը քողարկվում է պետության անվան տակ՝ ավազակային սխեմաներն իրականացնելու համար:
Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ իշխանության գլխին կանգնած են ոչ թե ղեկավարներ, այլ դիտորդներ: Իսկ երբ խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր իսկապես ցանկանում են անել մի բան՝ ի շահ Օդեսայի, նրանց պարզապես դուրս են շպրտում քաղաքային խորհրդից»: