Երկրի գրեթե բոլոր քաղաքական ուժերը, քաղաքական գործիչներն ու քաղհասարակությունն առհասարակ, այս օրերին միայն ու միայն զբաղված են Ընտրական օրենսգրքի քննարկմամբ:
Ընդունել ենք Սահմանադրություն, բարեփոխել, սահմանադրական հանրաքվե անցկացրել, հաճախակի նաև փոխել, ընդունել նոր Ընտրական օրենսգիրք: Խոսել ընտրակեղծիքներից, ընտրացուցակներից, հանձնաժողովներից, կաշառքներից, ընտրության գործընթացների սողանցքներից ու թերություններից:
Եվ ինչ?...Հիմնական պատճառը դա է?...Իմ կարծիքով ոչ:
Հիմնական և կարևոր պատճառը, հիմնական դերակատարը, ընտրությունների հիմնական երաշխավորն ու պահանջատերը ՀՀ քաղաքացին է, որը հիմա անտարբեր է, զզված, հիասթափված բազմադեմ, տարատեսակ անհասկանալի քաղաքական ուժերից, կուսակցություններից, քաղաքական գործիչների ժպիրհությունից: Քաղաքացին չի վստահում, չի հավատում' ուստի և անտարբեր է, անհավատ, ոչ հետևողական ու ոչ պահանջատեր…
1991թվականին, երբ Ղարաբաղյան շարժման, ժողովրդական ակտիվության ու ոգևորության ալիքի արդյունքում Լ.Տեր-Պետրոսյանը միահամուռ ու միասնական, ձայների մեծամասնությամբ ընտրվեց նախագահ, եթե չեմ սխալվում դեռևս գործում էր Խորհրդային Հայաստանի սահմանադրությունը, խորհրդային հին, չբարեփոխված ընտրական համակարգը' առանց արևմտյան լուսավորիչների <> ու խորհուրդների…
Բայց ընտրվեց չէ?...Ինչ է խորհրդային պաշտոնյաները, կոմկուսի ֆունկցիոներները կեղծելու վարպետ չէին, չգիտեին ձևերն ու մեթոդները?...Համաձայն եմ, ոչ ՀՀՇ-ի նման, որի թեթև ձեռքով հետագայում ընտրակեղծիքների նոր, առաջավոր մեթոդներ ներդրվեցին, որի ձեռքն էլ հենց ինքը……կրակն ընկավ…
Իհարկե, իմ կարծիքով այդ ամենը չի լինի, եթե ՀՀ քաղաքացին ինքն ունենա այն արժանավոր թեկնածուներին, որոնց լիարժեք կվստահի, որոնց համար կկանգնի ու կպայքարի…Ցավոք այդպիսիք հիմա չկան…Իսկ հիմա ունենք այն, ինչ ունենք' շուստրի, ջոկող, կողմնորոշվող ընտրազանգված…
Չկան նաև պայքարող քաղաքական ուժերի, կուսակցությունների անշահախնդիր, ազնիվ, նվիրյալ, սկզբունքային անդամներ, որոնք ամեն գնով հանձնաժողովներում անկաշառ կպայքարեն ընտրախախտումների դեմ: Նրանց մեծ մասը խցկվում են այս կամ այն կուսակցություն ինչ-որ բան ստանալու, ինչ-ինչ ակնկալիքներից ելնելով…
Իսկ դուք կպել եք' մատնահետք, ցուցակների հրապարակում, տեսախցիկներ, լրագրողների դեսանտներ, համակարգիչներ և հազար ու մի նման բաներ…Համաձայն եմ, դրանք ևս կարևոր են, սակայն մի մոռացեք, որ այդ ամենը ևս ստեղծում, ղեկավարում, համակարգում, կառավարում է մարդը' քաղաքացին…Ինչքան էլ կատարյալ օրենքներ ընդունենք, ոչինչ չի փոխվի, քանի դեռ չի փոխվում ինքը ՀՀ քաղաքացին' ես, դու, նա, բոլորս…Քանի դեռ կաշառվում ենք, կաշառում ենք, կեղծում ենք, կուսակցություններ մտնելով պաշտոնի ձգտում միայն ու միայն գռփելու, հարստանալու համար և ոչ թե ծառայելու…Ծառայելու այդ նույն քաղաքացուն, ծառայելու ժողովրդին…
Ռոբերտ Մելքոնյան