Չանդրադառնալով Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան-Առաքել Մովսիսյան մտքերի փոխանակմանը /բոլոր խորհրդարաններում էլ նման միջադեպեր լինում են, անգամ ավելի ագրեսիվ դեպքեր էլ կան/՝ մի փոքրիկ կարծիք բուն քննարկվող հարցի վերաբերյալ։ Արագաչափերի ազդեցությունից տեղյակ չեմ, բայց այն, որ միանշանակ որպես վարորդ ցանկանում եմ որպեսզի բոլոր խաչմերուկները զինեն տեսանկարահանող սարքերով, հստակ է։
Աշխատանքի բերումով ստիպված եմ բազմաթիվ անգամներ օրվա ընթացքում մեքենայով անցնել Ալավերդյան-Վարդանանց, Ալավերդյան-Տպագրիչների փ․, Տպագրիչների փ․-Վարդանանց խաչմերուկներով։ Դրանք կահավորված չեն տեսանկարահանող սարքերով, իսկ երթևեկությունն ուղղակի ահավոր է, ով ոնց ուզում վարում է, ով որտեղ ուզում կանգնում է․․․
Գոնե այս առումով կարգավորիչ ազդեցություն տեսանկարահանող սարքերը հաստատ ունենում են։
Մհեր Սիմոնյան