Հարսանիք Լեռներում։ Այսպես ենք կոչել հրաձգության այն մրցույթը, որն այսուհետ ամեն տարի անց է կացվելու ՀՀ սահմանամերձ բնակավայրերում։ Ինչպես արդեն գրել եմ երկու օր առաջ, մրցույթի առաջին փուլը եղել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի տարածաշրջանում։ Այդ օրը մրցումն անցավ իրական սպորտային մթնոլորտում։ Այստեղ կար ամեն ինչ՝ և՛ մրցակցային ոգի, և՛ պարտության դառնություն, և՛ հաղթանակի բերկրանք։ Երեխաների պայքարն անզիջում էր։ Նրանցից յուրաքանչյուրը ձգտում էր լինել լավագույնը։

 


Առանձնահատուկ ոգևորիչ էր այն փաստը, որ հարթակ դուրս եկած երիտասարդներին գոտեպնդում էին Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստյանը (Bishop Bagrat Galstanyan), գնդապետ Արտյոմ Սմբատյանը, Տեր Արամ քահանա Միրզոյանը, նրանց զինղեկերն ու ավագ ընկերները։ Մարտի 12֊ին անցկացված մրցումը եկեղեցի֊բանակ֊երիտասարդություն միասնությունը խորհրդանշող մի միջոցառում էր, որի յուրաքանչյուր մասնակից միայն իր ներկայությամբ իսկ Հայոց անպարտ ոգու խորհրդանիշ էր դարձել։

 

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան