Մոսկվայում շարունակվող տղամարդկանց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 1-ին շրջանը մոտենում է ավարտին:
Այսօր կայացած 5-րդ տուրի բոլոր 4հանդիպումներում էլ ոչ-ոքիներ գրանցվեցին :Ընդ որում դրանցից 3-ում հետաքիրքիր զուգադիպությամբ կողմերը խաղաղ դաշն կնքեցին միևնույն ՝ 30-րդ քայլում: Ընդհանապես մրցաշարում արդյունվետ ելք ունեցած պարտիաների քանակը դեռ միայն 4-ն է: Խաղացած 20 պարտիաներից 16-ում ոչ-ոքիներ են գրանցվել: 

 


Այսօր սպիտակ խաղաքարերով հանդեսեկող հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում հիմա 3-րդ հորիզոնականը զբաղեցնող ԱՄՆ ներկայացնող, 23-ամյա իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ պարտիայում հաղթանակի հասնելու ուղիներ էր փնտրում ,սակայն նրա մրցկացին հաջողվեց հավասարեցնել խաղն ու 30-րդ քայլում նրանք համաձանեցին ոչ-ոքիի: Սա այս մրցաշարում առանց պարտության ընթացող Արոնյանի ստուգատեսում խաղացած արդեն 4-րդ ոչ-ոքին էր: 

 


30-րդ քայլում ոչ-ոքինեչր գրացվեցին նաև Անանդ-Նակամուրա, Գիրի-Սվիդլեր պարտիաներում: Ու միայն մրցաշարի առաջատար ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի ու աշխարհի նախկին չեմպիոն բուլղարացի Վեսլին Տոպալովի միջև ընթացած պարտիան մի փոքր ավելի երկար շարունակվեց: Սակայն այստեղ ևս կողմերի հնարավորություններ լիովին հավասարվեցին ու 41-րդ քայլում նրանք ևս խաղաղ դաշն կնքեցին:

 


5 տուրի հետո վաստկած 3,5 միավորով առաջատարի դիրքը պահպանեց Սերգեյ Կարյակինը: Արոնյանը 3 միավորով ընթանում է 2-րդ տեղում և շարունակում է առաջատարի հետապնդումը: 3-6-րդ տեղերը 2,5-ական միավորով կիսում են Անանդը,Կարուանան ,Գիրին և Սվիդլերը : Իր ակտիվում 2 միավոր գրանցած գլխավոր ֆավորիտներից մեկը համարվող Նակամուրան առայժմ զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը , իսկ աշխարհի նախկին չեմպիոն բուլղարացի Տոպալովը 1,5 միավորվո եզրափակկում է մրցաշարային աղյուսակը:
Վաղը ՝ մարտի 17-ին 6-րդ տուրում Արոնյանը սպիտակներով ուժերը կչափի Նակամուրայի հետ : Տուրի մյուս հանդիպումներում մրցելու են ՝ Կարուանա –Կարյակին, Անանդ –Սվիդլեր և Տոպալով –Գիրիի զույգերը:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: