Ադրբեջանցի շեփորահար պաշտոնյան. Ադրբեջանում կրկին մեծ սկանդալ է...Բայց դա կապված չէ նավթի գնանկման,մանաթի սրընթաց արժեզրկման կամ սահմռկեցուցիչ հանցագործության հետ..Կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել Սալյանի շրջանի արդեն նախկին ղեկավար Թահիր Քերիմովը...Այս անգամ համացանցում է հայտնվել մի տեսաերիզ,որտեղ ազերի պաշտոնյան,որը հայտնի է իր էքստրավագանտ և էպատաժային պահվածքով,շրջանային գործադիր մարմնի նիստի ժամանակ ինչ-որ տեղից հանում է շեփոր և սկսում է նվագել...Ի դեպ,Սալյանի ֆեոդալը շեփորը սկզբից առաջարկեց նվագել իր տեղակալին,որի մոտ ոչինչ չստացվեց...Իհարկե,այդ ձայնային խառնաշփոթը նվագ անվանելը ճոխություն կլինի...Բայց կարևորը՝ձգտումն է և ստացած ծափահարությունները...

 

Առավել ևս,երբ հիմա Թահիր բեյը անգործ է մնացել...Մարտի 4-ին սուլթան Իլհամ Ալիևի հրամանով սույն էքսցենտրիկ պաշտոնյան զրկվել է իր աթոռից....Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել,որ այս տեսաերիզն Իլհամ Ալիևը ավելի վաղ էր դիտել ,և հենց դրա պատճառով էլ Թահիր Քերիմովը ուղարկվեց հանգստի...Տառապյալի և անարդարության զոհ լինելն էր փարատելու համար իշխանամետ կայքերը հրապարակեցին այդ սկանդալային տեսաերիզը...Ափոս,որ ի դեմս Թահիր Քերիմովի,ազերիական էստրադան այսքան տարի կորցրել էր իր ամենակարևոր շեփորահարին՝Թահիր Տռուբաչին...Ինչպես ասում են՝Լավ է ուշ,քան՝երբեք...

 


Հ.Գ.Հիշեցնեմ,որ անցյալ տարվա դեկտեմբերին համացանցի ադրբեջանական տիրույթը պայթեց Թահիր Քերիմովի նկարներից,որտեղ ազերի պաշտոնյան անցնում էր դպրոցականների կողմից "կառուցված" վարդապատ կամարի տակով՝իրեն երևակայելով Հռոմեական կայսեր...

 

Գագիկ Համբարյան