Ես սովորաբար նման թեմաներով չեմ գրում, չնայած միշտ հետևում եմ և հետաքրքրվում, հաճախ հետաքրքիր զրույցների և բանավեճերի բռնում (ինձ մոտիկից ճանաչողները գիտեն):
Բայց այսօր այնքան բան կարդացի ռուսների' օդուժը Սիրիայից ետ կանչելու մասին, որ ուղղակի ուզում եմ մի փոքր "խոհափիլիսոփայական" ակնարկ անել, եթե դեմ չեք: Смайлик «grin»
Ռուսաստանը լուծեց իր համար բոլոր խնդիրները Սիրիայում:
Որոնք էին, ըստ իս, այդ խնդիրները?
1. Պահպանել Սիրիան, թույլ չտալ, որ այն դառնա երկրորդ Լիբիա.
Այս խնդիրը, կարելի է ասել, լուծված է: Աշխարհն ընդունեց, ընդունեց, որ պետք է սկզբից զինադադար, ապա' քաղաքական պրոցես, համաձայնությունների են գալիս Ասադի հետ' հենց նրա, ում ուզում էին անապատում մի տեղ թաղել ու մոռանալ; սիրիական այսպես կոչված "չափավոր ընդդիմությունը" (որոնց չափավորության լուրջ վկայությունն էին ականանետները և գնդացիրները, իհարկե) դադարեցրեց զինված պայքարը, կնքվեց Հրադադար, և տեղի է ունենալու քաղաքական պրոցես' ընտրություններ:
2.Թույլ չտալ ԻՊ-ի հաղթանակը. այս խնդիրը ևս լուծված է, գոնե մասսամբ, այնքանով, որ ԻՊ-ն կորցրեց իր ռազմական պոտենցիալի հսկայական մասը, ոչնչաչվեցին նրա ռազմապահեստները, զինանոցները, և հիմա սիրիարակն բանակը արդեն լուրջ նեղում է նրանց, անկյուն է քշել, կարելի է ասել, իսկ քրդերը կանգնած են Ռաքքայից մի քանի կիլոմետր հեռավության վրա, և ամենայն հավանականությամբ, կվերցնեն իսլամիստների "մայրաքաղաքը": Ասել է թե' ԻՊ-ի դեմ ՎԵՐՋՆԱԿԱՆ հաղթանակը տոնելու պատիվը վերապահվում է ՄԻԱՅՆ Ասադին և քրդերին! ՌԴ օդուժն իրենն արեց, իսկ ահա, պատկերավոր ասած, կապիտուլյացիան թող ընդունի Ասադը: Նա դրանով կդառնա պատերազմում վերջնական հաղթանակը տոնած նախագահ և դա էլ կնպաստի առաջիկա քաղաքական պրոցեսներում նրա հաղթանակին' ընդդեմ վերը նշված տխրահռչակ "չափավոր ընդդիմության": Ընդ որում' ոչ ոք չի կարողանա ասել, թե Ասադը հաղթեց "ռուսական ավտոմատների" փողերի ներքո... Կմնա Ասադը Սիրիայում, ձեռք կբերի ավելի մեծ լեգիտիմություն և կշիռ, Սիրիան կմնա այդպիսով "Ռուսաստանի բարեկամ ու դաշնակից":
3. Վերադառնալ միջազգային ռազմաքաղաքական թատերաբեմ. կարծում եմ' այստեղ առանձնապես ասելիք չկա էլ, կարգին ցույց տվեցին իրենց սիրուն մկանները:
4. Տրորել արևմուտքի քիթիկը: Սա հրաշալի ստացվեց. նախ, ցույց տրվեց, որ այն, ինչը չէր անում մի ամբողջ կոալիցիա ավելի քան մեկուկես տարում, կատարեց ռուսական օդուժը մի քանի ամսում. ԻՊ-ն ու մնացած աղբը ճնշվեց, Ասադն արդեն հաղթում է:
ԵՎ ԻՆՉՈՒ Է ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՀԵՏ ԿԱՆՉՈՒՄ ՕԴՈՒԺԸ ՀԵՑՆ ՀԻՄԱ?
Շատ պարզ.
ԻՊ-ի վերջնական ջախջախման մեջ ամերիկացիների և նրանց սատելիտների փայը կտրուկ նվազեցնելու համար! Տեսեք, եթե, ենթադրենք, ռուսները մնում ու կռվում են մինչև վերջ, ապա երբ արդեն շատ մոտ է վերջնական հաղթանակը, հո'պ' հայտվում են արևմուտքի "դաշնակիցները"' ինչպես Սովետական զորքերի կողմից Բեռլինի գրավման ժամանակ (հապա հիշենք, թե երբ բացվեց երկրորկ ճակատը նացիստական Գերմաիայի դեմ?! - Երբ անկհայտ էր, որ Հիտլեր կապուտ!) ու ներկայացնում' որպես իրե'նց հաղթանակ: (Հիմա միջին վիճակագրական ամերիկացին հավատում է, որ հենց իրենք են հաղթել Հիտլերին, չէ? ) Այ, հեցն դա էլ կանխվեց հիմա օդուժը դուրս բերելով: Արևմուտքում քննարկվում էր Սիրիայում ցամաքային օպերացիայի հարցը, բայց հիմա, երբ ռուսները գնացին' հրադադարը հաստավելուց հետո, ամերիկացիք էլ չե'ն կարող մտնել Սիրիա' դա կդիտվի որպես ուրիշի արած գործի ավարտին մի քիչ մասնակցել' պատառ փախցնելու համար, և բարոյապես ու քաղաքականապես լուրջ կդիսկրեդիտացվի:
5. Պուտինը. օդուժը հետ կանչելով, ցույց տվեց, որ իրենք ինտերվենտ չեն, այլ իսկական խաղաղապահ. ԵԿԱՆՔ, ԽՓԵՑԻՆՔ, ՀՐԱԴԱԴԱՐ ՀԱՍՏԱՏԵՑԻՆՔ? ԴԵ, ՄԵՆՔ ԳՆԱՑԻՆՔ! Ոչ թե ոմանց պես մի 10-15 տարի մնացինք....(Աֆղանստան, Իրաք և այլն): Այստեղ ակամայից հիշում եմ բանաստեղծի խոսքերը. "Հրաժարվում եմ օգնական զորքից, թե հետո պիտի նա չհեռանա իմ երկրի խորքից" (Սևակ): Ռուսներn օգնեցին ու հեռացան, և ո'չ մեկն այլևս չի կարող նրանց մեղադրել այն բանում, որ իբր Սիրիա էին մտնում' այնտեղ մի 100 տարի մնալու, այն օկուպացնելու համար, ինչպես , ի դեպ, վայրահաչում էին արևմտյան պուպուշ շատ ԶԼՄ-ներ դեռ անցած տարի հոկտեմբերի սկզբին, երբ օպերացիան նոր էր սկսվել:
Վերջում նշեմ, որ իմ կարճ խելքով լուրջ չեմ համարում այն մեկնաբանությունները, թե ռուսները վախեցան սանկցիաներից (որոնք ընդ որում ոչ մի կապ չունեին Սիրիայի հետ, այլ կապված են Ղրիմի, Ուկրաինայի հետ), կամ որ անտանելի մեծ ֆինանսական բեռ էր ռուսների համար այդ օպերացիան (դա իր ծավալներով շատ ավելի փոքր էր, քան համաբանակային զորավարժությունները, իսկ օգտագործված ավիառումբերն էլ մեծ մասով ՍՍՀՄ-ից դեռ պահեստներում մնացածն էին, ժողովուրդ ջան): Հնարավոր եմ համարում որոշ "դավադրությունների տեսության" նման մեկնաբանություններ, թե եկել են ինչ-ինչ կուլիսային համաձայնությունների Սաուդների հետ, կամ ԱՄՆ-ի հետ' առ Ուկրաինական խնդիր (չնայած վստահ եմ, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը զիջելու բան չունի): Սակայն դրանք որևէ կերպ տրամաբանորեն չեն հակասում վերը շարադրվածին:
Հա, ամենակարևորը քիչ մնաց' մոռանայի. Պուտինը Ռուսաստանի համար վաստակեց "փրկչի" հեղինակություն ևս մեկ տարածաշրջանում. առնվազն մի երկու սերունդ դեռ սիրիացի ժողովուրդը օրհնելու է էն սհաթը, որ ռուսի ոտը մտավ իրենց հողը... Գիտենք այդ պատմությունը: Պուտինն աննման ստրատեգ է:
Խաղաղություն սիրիացի ժողովրդին, կեցցե' Սիրիան:
Սարգիս Միքայելյան