Առաջին անգամ նա մահապատժի է դատապարտվել 1915 թվականի մայիսի 24-ին, իր մահից դեռ վեց տարի առաջ, երբ համաշխարհային առաջին պատերազմի մասնակից Ֆրանսիայի և Անգլիայի և այլ դաշնակից պետությունները ֆրանս պրես գործակալության միջոցով թուրքական պաշտոնական Հավաս գործակալությանը հայտնել էին, որ այսօրվա Թուրքիայի կառավարության ղեկավարները պատերազմից հետո կկանչեն պատասխանատվության և կպատժվեն խստագույն կերպով, այսինքն' մահապատժով, հայկական ջարդեր կազմակերպելու համար: Սա Թալեաթի առաջին մահապատժի որոշումն էր, որը չիրագործվեց, քանի որ պատերազմից հետո անգլիական իշխանությունները վերոհիշյալ պատասխանատուներին ձերբակալելով' ոչ թե գործադրեցին մահավճիռը, այլ աքսորեցին Մալթա կղզի, որտեղից նրանք մեկ առ մեկ փախուստի դիմեցին:
1920 թվականին , Թալեաթի կառավարության տապալումից հետո, թուրքական նոր կառավարության ռազմական դատարանը մահապատժի դատապրտեց փաշային: Այս անգամ ևս մահապատիժը չիրագործվեց, քանի որ Թալեաթը կեղծ անձնագրով փախավ Բեռլին:
Փաստորեն սպանվել է մեկը, որը մահապատժի է դատապարտվել անգամ Թուրքիայի նորաստեղծ կառավարության կողմից: Սպանվել է մեկը , որը նույնիսկ սեփական ժողովրդի համար վտանագավոր հանցագործ է եղել:
Երորդ մահապատժի որոշումը ոչ մի երկրի կողմից չէր, այն հայ ժողովրդի անունից տված մահապատիժն էր, որը իրականացրեց Սողոմոն Թեհլերյանը՝ երիտասարդ մի հայ, ուսանող: Թեհլերյանը փաշային որոնել է մի քանի երկրում և վերջապես հայտնաբերել Բեռլինում:
1921 թվականի մարտի 15-ի առավոտյան փողոցում Թեհլերյանը դիմահար կրակոցով սպանում է Թալեաթ փաշային և հանձնվում է ոստիկանությանը: Բեռլինի դատարանը իմանալով սպանության դրդապատճառների մասին , հենց դատարանի դահլիճից ազատ է արձակում Սողոմոն Թեհլերյանին:
Աշոտ Ասատրյան