Անկեղծ ասած, էդպես էլ չհասկացա Շառլ Ազնավուրի դստեր' Սեդա Ազնավուրի երկրորդ գրառման իմաստը: Առաջին նամակը իմ ու վստահ եմ՝ շատերի կողմից ընկալվեց որպես մարդասիրական քայլ, արտիստի կողմից մեկ այլ արտիստի խնդիրների մասին բարձրաձայնելու փորձ: Հիմա Սեդա Ազնավուրը վրդովված է, որ իրենց լավությունների դիմաց Հայաստանի իշխանությունը լավություն չի անում իրեն՝ կալանքից ազատելով դերասան Վարդան Պետրոսյանին:

 


Մինչդեռ, Վարդան Պետրոսյանը դեռևս նախորդ տարվանից պատիժը կրում է բաց ռեժիմով. այսինքն՝ առավոտյան գնում է աշխատանքի, երեկոյան վերադառնում է պատժի կրման վայր, արձակուրդ կարող է վերցնել և այլն: Իհարկե, ցավալի է, որ սիրված դերասանը չի կարող վայլել լիարժեք ազատություն, բայց մի պահ խնդրին նայեք տուժող կողմից տեսանկյունից. մարդիկ երկու 16-ամյա տղաներ են կորցրել, ընտանիքի դուստրն առողջական խնդիրներ է ձեռք բերել… և այս ամենը վթարի արդյունքում:
Գոնե ինձ համար այս պահին հասկանալի չէ, թե ինչ է ուզում Սեդա Ազնավուրը: Ներո՞ւմ շնորհել Վարդան Պետրոսյանին, բայց ինչպե՞ս… Ինչպե՞ս պետք է այդ քայլը հիմնավորվի, որդեկորույս ծնողներին ի՞նչ պատասխան պետք է տրվի:

 


Անկախ նրանից, որ Շառլ Ազնավուրը անվերապահ հեղինակություն է բոլորիս համար, միևնույնն է նրա անձով «սպառնալու» շռայլություն իրեն թույլ տալու իրավունք չունի անգամ նրա դուստրը: Մի պարզ պատճառով՝ Ազնավուրը բոլորինս է:

 

Մոդերատոր Մոդերա