Տարվա սկզբից ակտիվ քննարկվում է գազի գնի իջեցման թեման: Կառավարությունը բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ, որի արդյունքում էլ ակնկալվում է նվազեցնել Հայաստան ներմուծվող գազի սակագինը:
Երկար ժամանակ չի անցել այս խոսակցություններից, սակայն արդեն կարելի է հանդիպել տարատեսակ վատատեսական կանխատեսումների բանակցությունների արդյունքների վերաբերյալ: Մասնավորապես հնչում են կարծիքներ, թե գազի գնի իջեցման կամ էներգակիրների վաճառքը ռուբլով անելու կառավարության բանակցություններից, արդեն մեկ ամիս է ոչ մի լուր չկա:
Ռուսաստանի Դաշնությունն այս պահին այնքան վատ վիճակում է, որ նման առաջարկին միանգամից չէր համաձայնվելու: Այս ամենն այնպես չէ, որ լիովին ձեռնտու է ՌԴ-ին:Հասկանալի է, որ այստեղ Ռուսաստանը կորուստներ է ունենալու ու անկախ նրանից, թե Հայաստանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր, թե ոչ, միևնույն է ՌԴ-ն առաջինն իր շահերն է առաջ քաշելու:
Միևնույն ժամանակ նկատենք, որ Էներգետիկայի նախարարի, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունները ցույց են տալիս, որ ամեն դեպքում այս հարցերում լավատեսական սպասումները հիմնավոր են:
Այս տեսակ գործենթացները, նամանավանդ, երբ խոսքը վերաբերվում է էներգակիրների սակագնի նվազեցմանը, ենթադրում են բանակցությունների բարդ ընթացակարգեր: Դրանք մեկ ամսում լուծելի հարցեր չեն: Ուստի այս գործընթացի ձգձգվելը տրամաբանական էր ու կանխատեսելի: Ինչ վերաբերվում է սակագնի իջեցմանը, ապա հույս ունեմ, որ ՌԴ-ն կհամաձայնվի նվազեցնել գազի սակագինը:
Տիգրանուհի Դավթյան