Այս մասին հայտնի է դարձել Սարգսյանի ու Պուտինի մոսկովյան հանդիպումից հետո, որի ժամանակ, ըստ մամուլի, Պուտինն ասել է, որ բոլոր հանձնարարականները տրված են ու գազի գնի մասին բանակցությունները կարելի է սկսել ըստ այդմ։

 


Սակայն այս հարցում ինչպես միշտ կա մի նրբություն․ ռուսները ինչքան ասես կարող են նվազեցնել սահմանի վրա Հայաստանին վաճառվող գազի գինը, դա դեռ չի նշանակում, որ սպառողներին էլ է այն հասնելու էժան գնով, կամ էլ ողջամիտ էժանացման մասին է խոսքը գնալու։ Մենք արդեն լավ գիտենք Գազպրոմը արդեն տարիներ շարունակ կիրառում է միևնույն հնարքը․ սահմանին գազը վաճառում է իրեն իսկ պատկանող դուստր ձեռնարկությանը՝ Գազպրոմ Արմմենիային ու դուստր ձեռնարկությունը ի ռացիոնալ մարժա ավելացնելով էժան գազին, արդեն թանկ գնով հասցնում է այն սպառողներին։

 


Եթե այժմ Պուտին-Սարգսյան արդյունքում գազը էժանանա x-ով, ապա փորձը ցույց է տալիս,մ որ դա ամենևին չի նշանակում, որ նույն x-ով էլ կնվազի սպառողների համար, էլ չխոսեմ այն մասին, որ դեռ մի բան էլ կարող են ինչ որ պատճառաբանություն մոգոնել ու թանկացնեն գազը սպառողի համար, որպեսզի լրացնեն եկամտի այդ կորուստը։ Այնպես որ, Սարգսյան-Պուտին հանդիպումը ինչ որ արդյունքը թեև տվել է, բայց չկա ոչ մի վստահություն, որ այդ արդյունքը որևէ շոշափելի դրական անդրադարձ կունենա մեր կենսամակարդակի վրա։

 

Գրիգոր Բարսեղյան