Նիդեռլանդների Beekse Bergen սաֆարի-պարկ այցելած կանանցից մեկը տեսագրել է հիմալայյան արջերի խաղը վարդագույն փուչիկով: Հավիերա Սիմոնս անունով կինը հոլովակ է հրապարակել Facebook-ի էջում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

Տեսագրության մեջ երևում է, որ գազանները հետաքրքրված են իրենց համար անհասկանալի առարկայով և փորձում են հասկանալ, թե ինչպես վարվել դրա հետ: Հավիերայի տեսագրությունը հայտնվել է բազմաթիվ անգլալեզու ԶԼՄ-ներում, իսկ Facebook-ի օգտատերերն այն դիտել են տասնյակ հազարավոր անգամ: