Անցած շաբաթվա հանգստյան օրերին՝ մարտի 12-13-ին ՌԴ-ի հյուսիսյանին մայրաքաղաք Սանկտ Պետրաբուրգում անցկացվեց այդ քաղաքի կանանց արագ շխմատի առաջնությունը: Այստեղ Սանկտ Պետերբուրգի չեմպիոնուհու կոչում էին վիճարկում քաղաքի 21 ուժեղագույն շախմատիստուհիներ,այդ թվում 1 գրոսմայստեր , միջազգային ՝ 3 և ՖԻԴԵ-ի 2 վարպետ: Չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց 23-ամյա միջազգային վարպետ Ալինա Բալայանը:Նա անցկացրած 9 հանդիպումներից 5 -ում հաղթեց մրցակիցներին , 4-ում ոչ-ոքի խաղաց և իր ակտիվում գրանցած 7 միավորով վստահորեն գրավեց 1-ին տեղը: Հայ շախմատիստուհին կես միավորով գերազանցեց 2-րդ հորիզոնականը զբաղեցրած 33-ամյա գրոսմայստեր Իրինա Սուդակովային:

 


Բալյանը նաև 10կետով բարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշը: Վաստակած 6 միավորով ուժեղագույնների եռյակը եզրափակեց 18-ամյա միջազգային վարպետ Աննա Ստյաժկինան:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: