ԶԳՈՒՇԱՑԵՔ թալանում են .
2016 թվականի հունվար ամիսը ծանր էր հայ ժողովրդի համար: Կրկնապատկված կոմունալներ, Նոր տարուց հետո դաժան օրեր: Ես էլ ապրում եմ Հայաստանում ու տանը նստած փող չեմ տպում, այլ 24 ժամ , բառիս բուն իմաստով , աշխատում եմ իմ գումարը: Երբ դեռ գրանցված աշխատող էի, մեքենայով քիչ էի աշխատանքի գնում, բայց էտ ամսվա 3 օրը գնացի մեքենայով և էտ 3 օրը շատ թանկ նստեց ինձ վրա: Դե նշեցի հունվարին մինչև խելքի եկանք, մոռացել էի կարմիր գծերի մեկ տարվա վարձը վճարել ու այդ 3 օրվա համար տուգանվեցի 15.000 ՀՀ դրամ / 1 տարվա վարձը 12.000 դրամ է/: Փետրվարին եկավ առաջին տուգանքի ծրարը, հենց հաջորդ օրը տարա մեկ տարվա գումարը վճարեցի, բայց մյուս երկու հատը եկավ մի քանի օր առաջ: Խնդիրը նրանում է, թե ո՞վ է որոշում Հայաստանում տուգանքների չափը:

 

Հարևան Վրաստանում նույն տուգանքի մինիմալը 2000 դրամ է, իսկ մեզ մոտ 5000 , վրացիները մեզանից անապահով ե՞ն: Հայաստանում նման տուգանքի չափը , մի վեդռո ներկի համար, նման է պետական մակարդակով թալանի: Քաղաքապետարանից էլ 7 հատ թուղթ ճխտում են ծրարի մեջ , գրածից բան չես հասկանում, թե սրանք ի՞նչ են ուզում , ումի՞ց են ուզում: Մի երկրում , որտեղ բնակչության կեսը ծայրահեղ ծանր պայմաններում է, մյուս կեսն էլ մի կերպ վարկերի ու կոմունալների փող է կարողանում աշխատել, մի երկրում , որտեղ փողոցները տրաքում են խցանումների մեջ, որտեղ վարորդի համար ոչ մի հարմարություն ստեղծված չէ, որտեղ երթևուկությունը չի կարգավորվում, փողոցները չեն դիմանում ծանրաբեռնվածությանը, մի երկիր , որը դարձել է մեքենաների գերեզմանոց, որտեղ մտնող մեքենաները մնում և փդում են հենց նույն երկրի փողոցներում, մարդիկ մի վեդռո ներկով ամեն մեկից 5000 դրամ , որ քերում են , էտ մարդկանց ի՞նչ պիտի ասես: Ամեն մեկդ ասեք ձեր մտքին եկածը, ես էսօր սաղ օրը ասել եմ ու հիմա էլ ասում եմ :
Հ.Գ. կերաք էս Երևանը, կերաք...

 

Աշոտ Ասատրյան