
Անկարայի դատարանի որոշմամբ Թուրքիայում արգելափակվել են Facebook և Twitter սոցիալական կայքերը: Այդ մասին տեղեկացրել են թուրքական լրատվամիջոցները:
Ոորոշումը կայացվել է երեկ երեկոյան մայրաքաղաք՝ Անկարայի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո, ինչին զոհ է գնացել 34 մարդ, ևս 125 հոգի ստացել է վնասվածքներ:
Իշխանությունները դա պարզաբանել են պայթյունի վայրի և դրա հետևանքների լուսանկարները և տեսանյութերը համացանցում տեղադրելու անթույլատրելիությամբ:
Գրիգորյան Ժորա