Վերջերս սկսել եմ հասկանալ, որ Հայաստանում գոյություն ունի երկու նկարիչների միություն, մեկի մասին բոլորս քաջատեղյակ ենք, իսկ ահա մյուսի տաղանդավորության մասին կարելի է խոսել անվերջ' քանզի այստեղ էլ ո՛չ պակաս տաղանդավոր նկարիչներ թղթի վրա նկարում են այնպիսի ապստրակտ նկարներ ու թվեր' որոնցից շատերը ուղղակի ապշեցուցիչ են և շլացուցիչ գեղեցիկ են մարդկային ընկալումի համար։
Խոսքը ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մասին է, որի վիճակագրական տվյալներից ու թվերից հետո ես օրեցօր ավելի շատ եմ սկսում սիրել մեր Հայաստանը և զարմանում եմ թե ինչո՞ւ են ժողովուրդը բողոքում մեր երկրի տնտեսական ու սոցիալական պայմաններից, ինչո՞ւ են մարդիկ բողոքում գեոգրաֆիկ և դեմոգրաֆիական խնդիրներից' քանի, որ ըստ այդ ծառայության հրապարակած տվյալների համաձայն Հայաստանում որևէ խնդիրներ ու պրոբլեմներ չկան և բոլոր ոլորտներում տարեցտարի նկատվում են աճի տեմպեր և դրական տեղաշարժեր, ովքեր չե՞ն հավատում կարող են համոզվել' ուսումնասիրելով իրենց հրապարակած տվյալները և ցուցանիշները...

 


Օրինակ' ընդամենը վերջերս համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական տվյալների՝ ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 135.000 դրամ (մաքուր աշխատավարձ) 2016-ի հունվարի դրությամբ: 2015-ի հունվարին ընդհանուր միջին աշխատավարձը կազմել էր 131.000 դրամ (4.000-ով աճել է), 2014-ի հունվարի դրությամբ՝ 117.000 դրամ:
Ընդ որում, 2016-ի հունվարի դրությամբ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 122.000 դրամ, ոչ պետական՝ 153.000 դրամ: Համեմատության համար՝ 2015-ի հունվարին պետական հատվածում միջին աշխատավարձը 117.000 դրամ էր, ոչ պետականը՝ 150.000 դրամ:
Հունվարին ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը գրանցվել է Սյունիքի մարզում՝ 227.000: Երևանում միջին աշխատավարձը կազմել է 185.000 դրամ, Արագածոտնում՝ 111.000 դրամ, Արարատում՝ 121.000, Արմավիրում՝ 135.000, Գեղարքունիք՝ 116.000, Լոռում՝ 124.000, Կոտայքում՝ 141.000, Շիրակում՝ 113.000, Վայոց ձորում՝ 116.000, Տավուշում՝ 113.000:

 


Բոլոր տվյալները նշված են հարկերի պահումով (մաքուր աշխատավարձ):
Ելնելով վերը նշված աստղաբաշխական թվերից ուզում եմ հարցնել տվյալ նկարիչներին...
- Դո՛ւք իրոք տեղյակ չե՞ք թե որքա՞ն աշխատավարձ են ստանում ՀՀ քաղաքացիները և արդյոք տեղյա՞կ եք թե որքա՞ն քաղաքացիներ ունեն աշխատանք և ստանում են Ձեր նկարագրած աշխատավարձը, իսկ որքա՞նը գործազրկության նպաստ...

 

Էմիլ Մարկոսյան