Քիչ առաջ ԱԺ ամբիոնից խոսեցի Հայաստանի էներգետիկ համակարգի դեմ ուղղված հնարավոր դավադրության մասին, որի մասնակից են առաջին հերթին ռուսական եւ ամերիկյան սուբյեկտներ, եւ նրանց սպասարկողի դերումˋ Սերժ Սարգսյանը եւ ոլորտը ղեկավարող ու կարգավորող մարմինները:

 


Եզրակացությունս մեկն է. եթե ռուս-ամերիկյան այս մոտեցումը չփոխվի եւ Հայաստանի էներգետիկ համակարգին հասցված հնարավոր վնասը չփոխհատուցվի, հայ ժողովուրդը իրավունք ունի քննարկել Հրազդանի ՋԷԿ-ի,Հրազդանի 5-րդ էներգաբլոկի, Սեւան-Հրազդան կասկադի, Որոտանի կասկադի եւ ՀԷՑ-ի ազգայնացման հարցը:
Ելույթի տեսանյութըˋ շուտով:

 

Նիկոլ Փաշինյան