Քիչ առաջ Ռիգաում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016թ Եվրոպայի առաջնութութոյւնում կայացավ 71 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտն, որտեղ մինչ այդ 4 վստահ հաղթանակներ տարած Վարշամ Բորանյանը 3:0 հաշվով իր տպավորիչ ու համոզիչ 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ սերբ ըմբիշ Ալեքսանդր Մաքսիմովիչի նկատմամբ ու առաջին անգամ իր կարիերայի ընթացքում հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Նա նաև թիմային պայքարի հաշվակային առավելագույն 10 միավոր բերեց ՀՀ հավաքականին:

 

Այն ինչ երեկ չհաջողվեց անել Վարշամի տիտղոսակիր թիմակիցներ ՝Ռոման Ամոյանին ու Արթուր Ալեքսնայանին 59կգ և 98կգ քաշային կարգերւոմ փայլուն կատարեց Բորանյանն, ով այս ստուգատեսում մեր ընտրանուն պարգևեց նվաճած միակ ոսկե մեդալը: Սա այս առաջնոթւյւնում ՀՀ ընբիշների մնաճած արդեն 3-րդ պարգևն էր ՝1թոկե , 2 արծաթե; Իսկ ահա 75կգ քաշային կարգում Կարապետ Չալյանն էլ հնարավորություն ունի բրոնզե մեդալ նվաճելու,եթե 3-րդտեղի համար գոտեմարտում կարողանա հաղթել ադրբեջանցի Էլվին Մուրսալիևին:

 

Արամ Ուգուջյան