Ցանկանալով ցածրացնել Մկոյին, Կարգին Հայկոն բոլորին լարեց իր դեմ
Կա մի պարզ ու աներկբա իրականություն․ եթե ինչ որ բան լավն է, այն լավն է՝ անկախ նրանից, թե որքանով են լավ կամ վատ այլ բաները։ Սա կարելի է ասել բիզնես չափորոշիչ է ու գալիս է լրացնելու «ամեն ինչ համեմատության մեջ է ճանաչվում» ասացվածքը։ Ցավոք, կարծես թե Կարգին Հայկոն չգիտի այս ոսկի օրենքը, ինչի հետևանքով էլ երեկ իրեն բավականին տգեղ արարք թույլ տվեց։
Հիշեցնեմ, որ երեկ Հայկ Մարությանի «Սիրո Գործակից» ֆիլմի հեռուստատեսային ու համացանցային պրեմիերան էր ու ֆիլմի ֆեյսբուքյան էջը՝ ազդարարելով այս մասին, բավականին տհաճ ակնարկ էր արել այլ կատակերգական ֆիլմերի մասին՝ ակնհայտորեն ի նկատի ունենալով Մկոյի «Փախիր կամ ամուսանցիր» ֆիլմը։ Ակնարկն այնքան թափանցիկ էր ու այնքն գռեհիկ, որ միանգամից բոլորին լարեց Կարգին Հայկոյի դեմ։
Այո՛, բոլորն էլ գիտեն, որ Հայկոյի ու Մկոյի հարաբերությունները ինչ-ինչ փչացել են ու նրանց համագործակցությունը խզվել է, բայց մարդիկ արդեն վաղուց համակերպվել են դրա հետ ու կարելի է ասել, որ էլ չեն էլ խորանում պատճառների մեջ։ Փոխարենը, մարդիկ գերադասում են սիրով ու ջերմության հիշեցնել Հայկոյի ու Մկոյի տանդեմի մասին և երկուսի նկատմամբ էլ բավականին ջերմ են տրամադրված՝ իրենց առանձին գնացած ուղիներում։ Ու սա թերևս էլ ավելի տգեղ է դարձնում Կարգին Հայկոյի արարքը։
Ի՞նչ կարիք կա ցածրացնել Մկոյի արածը։ Եթե քո ֆիլմը լավն է, ապա այն պետք է լավը լինի անկախ նարնից, թե որքանով են ավելի լավը, կամ էլ ավելի վատը այլ ֆիլմերը։ Բոլորրս էլ հասկանում ենք, որ «Սիրո գործակիցը» շեդևր չի, պատմության լավագույն ֆիլմը չի, որևէ բացառիկություն ու անկրկնելիություն չունի, բայց այսքանով հանդերձ, թեթև ու հաճելի կատակերգություն է։ Ի՞նչ կարիք կար թեկուզ նախկին, բայց ընկերոջդ արածին անուն կպցնելու՝ նոր ֆիլմիդ փիառի համար։ Սա Կարգին Հայկոյի կողմից ճիշտ չէր ո՛չ փիառի ու մարկետինգի տեսանկյունից, ոչ էլ մարդային տեսանկյունից, առավել ևս, որ ինքը՝ Մկոն, այսքան ժամանակ ոչ մի թթու խոսք չի ասել ո՛չ Հայկոյի, ո՛չ էլ Հայկոյի ֆիլմերի մասին։
Հույս ունեմ, որ այսքան քննադատությունից ճիշտ հետևություններ կարվեն ու այլևս չեն տեսնի նման էժան քայլեր, որոնք մթագնում են մեր դրական հիշողությունները այս զույգի իրոք փայլուն համագործակցության մասին։
Արման Աբրահամյան