Այսօր՝ մարտի 13-ին, "WWW"-ի հայտնագործման օրն է: Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության աշխատակից Թիմ Բերներս-Լին հայտագործեց համաշխարհային սարդոստայնը ("WWW"):

 

Մարդու տեղեկատվական տարածության ընդլայնմանը նպաստեցին գրահրատարակչության, փոստի, հեռագրի ու հեռախոսի հայտնագործումը, ռադիոյի և հեռուստատեսության ստեղծումը: Թիմ Բերներս-Լին "HTTP", "Uri/url" և "HTML" ծրագրերի հեղինակն է: Համաշխարհային սարդոստայնը ("WWW") հիպերտեքստային փաստաթղթերի համակարգ է, որն աշխատում է համացանցում և թույլ է տալիս բացել ու նայել կայքէջերը' օգտվելով դիտարկիչից ("browser"):
Վերջինիս միջոցով կարելի է նայել և տեսնել կայքէջեր, որոնք պարունակում են նկարներ, տեքստեր, տեսահոլովակներ, ինչպես նաև տեղափոխվել մի էջից մյուսը հիպերկապերի միջոցով: Վեբն ընդամենը մեկն է համացանցային ծառայություններից, մյուս ծառայություններից են էլեկտրոնային փոստը, վայրկենական հաղորդագրությունը ("Instant Messaging") և այլն։

 

Վեբը հորինվել է համացանցի ստեղծումից տարիներ անց, սակայն հենց դա է, որ կենտրոնացրել է մեդիաների ուշադրությունը համացանցի վրա։ Այդ ժամանակից ի վեր վեբը հաճախ շփոթում են ինտերնետի հետ, հատկապես՝ ցանց բառն օգտագործվում է ոչ տեխնիկական տեքստերում՝ առանց նշվելու, թե ինչի մասին է խոսքը վեբի՞, թե՞ ինտերնետի:

 

Անի Ասլանյան