Ղազախստանի Հանրապետությունում գործում են հետևյալ տիպի բարձրագույն ուսումնական հաստատություններ.
համալսարան, ակադեմիա, ինստիտուտ և դրանց հավասարեցված (կոնսերվատորիա, բարձրագույն դպրոց, բարձրագույն ուսումնարան):
Բարձրագույն կրթության կառուցվածքում նախատեսված է եռաստիճան համակարգ.

 


1. Բարձրագույն բազային կրթություն, որը նախատեսում է՝ լայն հումանիտար և հիմնարար բնագիտական ուսուցում՝ հստակ մասնագիական ուղղվածությամբ, բակալավրի ակադեմիական աստիճանի շնորհումով,
2. Հատուկ բարձրագույն կրթություն՝ «բարձրագույն կրթությամբ մասնագետ» (դիպլոմավորված մասնագետ),
3. Բարձրագույն գիտամանկավարժական կրթություն, որը նպատակաուղղված է՝ շրջանավարտներին հետագայում օգտագործել գիտահետազոտական և մանկավարժական (բուհում) աշխատանքի մեջ: Վերջնական ատեստավորում անցած անձանց շնորհվում է որակավորում՝ «մասնագետ բարձրագույն կրթությամբ» և «գիտությունների մագիստրոսի» ակադեմիական աստիճան:

 


Բուհերին իրավունք է տրվում ինքնուրույն որոշել կադրերի պատրաստման սեփական բազմաստիճան կառուցվածքը: Բուհում կարող են գործել բարձրագույն կրթական համակարգի, ինչպես բոլոր աստիճանները, այնպես էլ առանձին աստիճաններ:
Ղազախստանի Հանրապետության բարձրագույն կրթական համակարգը ներառում է՝ 164 բարձրագույն ուսումնական հաստատություն, այդ թվում՝ 47 պետական և 117 մասնավոր:
Կրթական համակարգի կադրերի պատրաստումը իրականացվում է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից, որոնցից գլխավորը Ալմաթայի պետական համալսարանն է:

 


Ղազախստանում սովորող արտերկրի ուսանողների ուսուցումն իրականացվում է թվով 47 բուհերի կողմից: Այդ բուհերում սովորում են ուսանողներ աշխարհի շուրջ 43 երկրներից, ներառյալ ԱՊՀ և մերձբալթյան երկրները: Արտերկրի ուսանողների ընդունելության պայմանները ժողովրդվարական են:
Ղազախստանում, հետբուհական կրթություն են ստանում մասնագետներ, ովքեր ունեն հատուկ բարձրագույն կրթություն կամ «մագիստրոսի» ակադեմիական աստիճան: Հետբուհական կրթության հիմնական ձևերն են՝ գիտահետազոտական կազմակերպություններում, ինչպես նաև՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրաներում և դոկտորանտուրանտուրաներում կրթական գործընթացի կազմակերպումը: Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստումը՝ ասպիրանտուրայից և դոկտորանտուրայից դուրս իրականացվում է հայցորդության սկզբունքով, ինչպես նաև՝ ստեղծագործական արձակուրդների տրամադրման միջոցով:
Ասպիրանտուրայում գործում են՝ 215, իսկ դոկտորանտուրայում թվով՝ 29 գիտական մասնագիտություններ: