Սիրիայի Համա քաղաքի հյուսիսային ծայրամասում ռազմական ինքնաթիռ է կործանվել, որը, ենթադրաբար, պատկանում էր սիրիական կառավարական ուժերին և ռմբակոծում էր հրադադարի ռեժիմը չընդունած ընդդիմադիր «Ահրար ալ-Շամ» խմբավորման դիրքերը:

 


Գրառմանը կցված տեսանյութը համացանցում շրջանառվել է վերոնշյալ հակակառավարական կառույցի կողմից, որի պնդմամբ' ռմբակոծիչը խոցել են հենց իրենց զինյալները. վերջին դրվագներում նաև երևում է, որ օդաչուն կատապուլտ է եղել և գերի ընկել:
Սիրիական պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատում այս տեղեկատվությունը:

 

 

 

Արմեն Պետրոսյան