Ռիգայում ընթացող հունահռոնեական ոճի ըմբշամարտի 2016թ Եվրոպայի առաջնության առաջին օր մրցսագորգ ելած ՀՀ 4 պատվիրակներից 2-ի համար գործերը շատ հաջող ընթացան ու 3-ական անընդմեջ հաղթանակներ տանելով համապստասխանբար 2008թ և 2012թ օլինպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ 32-ամյա Ռոման Ամոյանն ու 24-ամյա Արթուր Ալեքսանյանը մտան եզարփակիչ:Նրանք երեկոյան մրցահերթում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը կվիճարկեն Ռուսաստանի պատվիրակներ Մինգիյան Սեմյոնովի (59կգ) ու Նիկիտա Մելնիկովի(98կգ) հետ:
Ընդ որում բազմափորձ ու տիտղոսակիր Ամոյանն արդեն 6 –րդ անգամ է եզրափակչում հանդես գալու իրավունք ստացել , ու դրանցում 5 տարվա ընդմիջումով ոսկե մեդալ է նվաչել :Նա Եվրոպայի չ եմպիոնի ոսկե մեդալ է նվաճել 2006թ և 2011թ , իսկ 2003թ,2005թև 2008թ Եվրոպայի փոխչեմպիոն ու արծաթե մեդալակիր է դարձել:Ռոմանի Եվրոպայի չեմպիոնի երկրորդ մեդալը նվաճելուց այս անգամ էլ 5 տարի է անցել:
Ինչ վերաբարվում Ալեքսանյանին ,ով 2014թև 2015թ աշխահի չեմպիոնն է ու նաև արդեն 3 անգամ անընդմեջ ՝ 2012թ,2013թև 2014թ հասցրել է հռչակվելմաև Եվորպայի չեմպիոն , Նիկիտա Մելնիկովի հետ հին հաշիվներ ունիմաքրելու: Նաս 2013թ երեկու անգամ զիջել է ռուս ըմբիշին ՝աշխարհի առաջնությունում և համաշխարհային ուիվեսիադայում ու հիմա եկելե ռուս ըմբիշի նկատմամբ ռևանշի հասնեվու ժամանակը:
Արթուրն արդեն 5-րդ անգամ է հանդես գալու եզրափակչում :Նախորդ 4 եզրափակիչներից 3-ում նա հաղթել է մրցակիցներին ,ու միայն 2011թ Դորտմունդում տեղի ունեցած Եվրոպայի առաջնության եի րառաջին եզրափակչի ժամանակ է պարտվել Բելառուսի պատվիրակ Տիմոֆեյ Դենիչենկոյին ու արծաթե մեդալի է արժանացել:
2016թ Եվրոպայի առաջնությունում Ամոյանի ու Ալեքսանյանի հանղթական երթը մինչև եզրափակիչ այսպիսին էր՝
59կգ՝
1/8-րդ փուլ
Ռոման Ամոյան- Իվան Լիզատովիչ ,Խորվաթիա ՝9:0,
Ալբերտ Բաղումյան ,Իսպանիա- Ֆեդերիկո Մանեա,Իտալիա ՝2:0,
¼-րդ փուլ՝
Ռոման Ամոյան- Իրակլի Շավաձե,Վրաստան՝ 13:6,
Ալբերտ Բաղումյան,Իսպանիա- Մինգիյան Սեմյոնով, Ռուսաստան՝0:8,
½-րդ փուլ՝
Ռոման Ամոյան – Դիմիտերո Ցիմբալյուկ ,Ուկրաինա՝4:0:
Սփոփիչ փուլ ՝
Ալբերտ Բաղումյան,Իսպանիա- Դոնյոր Իսլամով, Մոլդովա՝ 4:13:
Եզրափակիչ՝ Ռոման Ամոյան - Մինգիյան Սեմյոնով, Ռուսաստան:
98կգ ՝
1/8-րդ փուլ՝
Արթուր Ալեքսանյան - Դմիտրի Տիմչենկո, Ուկրաինա՝8:0,
¼-րդ փուլ ՝
Արթուր Ալեքսանյան- Դանիել Գաստլ, Ավստրիա՝6:2,
½-րդ փուլ՝
Արթուր Ալեքսանյան- Սենկ Իլդեմ ,Թուրքիա ՝6:2,
Եզրափակիչ՝ Արթուր Ալեքսանյան- Նիկիտա Մելնիկով ,Ռուսաստան:
Սպասվածից համեստ էր 2016թ օլինպիական խաղերի ուղեգիր նվաճած , 2015թ Եվրոպայի մարզական 1-ին խաղերի փոխչեմպոին 66 կգ քաշային Միհրան Հարությունյանի ելույթը; Մեկ վստահ հանթնակ տանելուց հետո նա 1/8-րդ փուլում 2:3 հաշվով պարտվեց Լատվիան ներկայացրած Նիկիտա Մասյուկին ու դուրս մնաց հետագա մրցապայքարից ,քանի որ վերջինս էլ քառորդ եզրափակչում 0:4 հաշովով զիջեց ռուսաստանցի Իսլամ Բեկ Ալբիևին :
66կգ՝
1/16-րդ փուլ՝
Միհրան Հարոթւյունյան, Հայաստան- Գժեգոր Վանկ, Լեհաստան՝ 6:4,
Իսլամ Բեկ Ալբիև, Ռուսաստան- Հրաչյա Մալխասյան,Ֆրանսիա ՝8:0,
Ֆրունզե Հարոթւյունյան, Շվեդիա- Շմագի Բոլկվաձե, Վրաստան ՝ 1:4:
1/8-րդ փուլ ՝
Միհրան Հարությունյան- Նիկիտա Մասյուկ, Լատվիա՝2:3,
¼ -րդ փուլ Նիկիտա Մասյուկ- Կոնստանտին Ստաս, Բուլղարիա՝5:4,
Կիսաեզրափակիչ՝ Նիկիտա Մասյուկ – Իսլամ Բեկ Ալբիև, Ռուսաստան՝0:4:
Սփոփիչ փուլեր ՝
Հրաչյա Մալխասյան,Ֆրանսիա- Ֆիլիպ Դուբսկի ,Չեխիա՝ 2:1,
Հրաչյա Մալխասյան, Ֆրանսիա- Շմագի Բոլկվաձե ,Վրաստան՝2:9,
Եզրափակիչ՝ Իսլամ Բեկ Ալբիև, Ռուսաստան- Դավոր Ստեֆանեկ, Սերբիա:
Գերծանր քաշային Էդգար խաչատրյանին հաջողվեց մեկ հաղթանակ տոնել ,սակայն 1/8-րդ փուլում գերմանացի Էդուարդ Պոպպի արգելքը նրան չհաջողվեց հաղթահարել :
1/16-րդ փուլ՝
Էդգար Խաչատրյան- Լուկա Հոերման ,Ավստրիա ՝9:0,
1/8-րդ փուլ՝
Էդգար Խաչատրյան- Էդվարդ Պոպպ,Գերմանիա՝ 0:6:
Գերմանցին էլ իր հերթփին քառորդ եզրափակչում 0:8 հաշովով տանուլ տվեց ուկրաինացի Ալեքսանդր Չեռնեցկիին : Վերջինս հաջորդ արգելքն ևս հաջողությամբ հաղթահարեց ու մտավ եզրափակիչ ,ուր ոսկե մեդալը կվիճարկի աշխարհի կրկնակի ,Եվրոպայի քառակի չեմպիոն, 2015թ Եվրոպայի մարզական 1-ին խաղերի ոսկե մեդալակիր , թուրք ըմբիշ Ռիզա Կայաալպի հետ մենամարտում:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: