Սերը միշտ առաջինն է ու միակը:
Սերը մարդու հոգու անբաժան վիճակն է, այլ ոչ թե ինչ-որ մեկի բերած նվերը: Կան մարդիկ, որ քո այդ ունակությունը բացում են, կան'որ փակել են տալիս: Երբ հանդիպում ես նրան, ում աչքերը քո շնչի լեզվով են խոսում'սերդ բացվում է, ծաղկում, իսկ երբ հանդիպում ես նրան, ով ցավեցնում է'սերդ կծկվում է, թաքնվում: Ամեն տարիքում էլ կարող ես ապրել Առաջին սերդ, որովհետև այն քեզնից չհեռանալով սպասում է, որ նորից բացվես :) Դու միայն մի կորցրու այն սնդուկի բանալին, որում թաքցնում ես Սերդ, երբ հեռանում է այն «միացնողը», կամ հանդիպել էիր «անջատողին»:
Ալվինա Դերձյան