Հայկական բադմինթոնը վերջին տարիների համար աննախադեպ բարձր պատվի է արժանցել:
Օրերս ուրախալի լուր ստացվեց բադմինթոնի Եվրոպայի ֆեդերացիայից:Անցած մրցաշրջանում ունեցած հաջող մրցելույթների և ունեցած բավական բարձր անհատական ընթացիկ վարկանիշի համար Հայաստանի բադմինթոնի վերջին տարիների անվիճելի առաջատար , կանանց մենախաղի 7-ակի, զուգախաղի ՀՀ 6-ակի չեմպիոնուհի, համահայկական խաղերի կրկնակի չեմպիոնուհի, ապրիլի 17-ին ծննդյան 20-ամյակը նշող Լիլիթ Պողոսյանը Եվրոպայի ուժեղագույն բադմիթոնիստուհիների շարքում հրավիրվել է մասնակցելու մրցաշրջանի ամենակարևորագույն ստււգատեսերից մեկին ՝ մեծահասակների բադմինթոնի 2016թ Եվրոպայի առաջնությանն, որը ապրիլի 26- ից մայիսի 1-ը կայանալու է Ֆրանսիայի Լա Ղոշ Սյուղ Յոն քաղաքում:
Այս իրադրաձության արժեքը պատկերացնելու համար նշենք ,որ մարզաձևի ՀՀ պատվիրակները վերջին անգամ նման պատվի արժանացել էին 14 տարի առաջ՝ 2002թ -ին Շվեդիայի Մալմյո քաղաքում ընթացած մեծահասակների Եվրոպայի առաջնության ընթացքում: Այն ժամանակ նորանկախ Հայաստանը մենախաղի մրցաշարում միանգամից երկու մասնակից էր ունեցել:
Տղամարդկանց մրցումներում Հայկ Միսակյանը կարողացել էր հաղթել Հունգարիայի պատվիրակին և ի վերջո գրավել էր 17-րդ տեղն, իսկ կանանց մենախաղի մրցումներին մասնակցած Աննա Նազարյանը անհաջողության էր մատնվել իր առաջին իսկ մրցամարտում և դուրս էր մնացել հետագա մրցապայքարից:
Եվ ահա 14 տարվա ընդմիջումից հետո հայկական բադմինթոնը կրկին իր պատվիրակը կունենա եվրոպական ստուգատեսում, որն անկասկած նշանակալի իրադարձություն է հայ բադմիթոնիստների համար: Սա իհարկե առաջին հերթին նաև Լիլիթի հայրիկի՝ մարզաձևի մեծ երախտավոր, վաստակաշատ մասնագետ, բադմինթոնի ՀՀ ֆեդերացիայի նախկին նախագահ , ներկայումս ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանի տքնաջան ու անբասիր աշխատանքի պտուղներից է: Բնագավառին անմնացորդ նվիրված այս մասնագետը ՀՀ անկախացումից հետո չնայած եղած դժվարին պայմաններին ջանք ու եռանդ չի խնայել իրեն այդքան հոգեհարազատ մարզաձևի մեզանում պահպանման ու զարգացման համար:Եվ բադմինթոնը Հայաստանում հենց նրա ջանքերով է ,որ ոչ միայն իր կեսագործունեությունն է շարունակում ,այլ նաև սկսել է կրկին առաջընթաց արձանագրել; Վկան վերջին տարիներին միջազգային մրցասպարեզում Լիլիթ Պողոսյանի և Քնարիկ Մարգարյանի հաջող մրցելույթներն ու նվաճումները:
2016թ օլիմպիական տարի է ,և մարզաձևի առաջատարաները ձգտում են օլիմպիական ուղեգիր նվաճել: 2016թ օլիմպիական խաղերին իրավունք կունենան մասնակցելու բադմինթոնի համաշխարհային դասակարգման ցուցակում առաջին 1-64-րդ տեղերը զբաղեցնող մարզիկները : Սակայն օլիմպիական ուղեգրի կարող են արժանանալ նաև 64-ից ավելի ցածր տեղեր զբաղեցնողները ևս , քանի որ յուրաքանչյուր երկրից առավելագույնը կարող են օլիմպիադային մասնակցել տվյալ երկրի 2-ական մարզիկ:
Այս տեսանկյունից միջազգային մրցաշարերում ունեցած ելույթները շատ կարևոր նշանակություն ունեն և Լիլիթը ձգտում է դրանցում հնարավորիս ավելի շատ վարկանիշային միավորներ վաստակել:
Այդ առումով ՀՀ բազմակի չեմպիոնուհու համար բավական հաջող էր հատկապես անցած տարի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված 15հազար դոլար մրցանակային հիմնադրամով Babolat Bulgarian International 2015 ավանումով Challenge շարքի միջազգային մրցաշարում նրա մրցելույթը: Այստեղ նա մենախաղում բուլղարուհի Տանյա Պետկովայի և Հունաստանի ներկայացուցիչ Իրինի Թենտայի հետ հանդիպումներում տոնած հաղթակաների շնորհիվ նկատելիորեն բարելավեց իր անհատական վարկանիշն ու կանանց համաշխարհային դասակարգման՝ BWF-ի ցուցակում առաջադիմեց ու հիմա մենախաղում ՝ 594-րդ զուգախաղում՝ 605-րդ , իսկ Եվրոպայում էլ մենախաղում ՝210-րդ զուգախաղում ՝ 170-րդ հորիզոնականներն է զբաղեցնում:
Մարտի 7-ին բադմինթոնի ՀՀ ֆեդերացիան հաստատեց կանանց մենախաղում Լիլիթ Պողոսյանի մասնակցությունը մեծահասակների 2016թ Եվրոպայի առաջնությանը: Խնդիրը կայանում էր նրանում, որ շուրջ 1 ամիս առաջ մարզումների ժամանակ Լիլիթը վնասել էր ոտնաթաթն ու նրա մասնակցությունը եվրոպական ստուգատեսին հարցականի տակ էր: Սակայն բժիշկների հետազոտությունները ցույց տվեցին ,որ բարեբախտաբար ապաքինում նորմալ հունով է ընթանում ու մարզուհին արդեն վերսկսել է լրիվ ուժով մարզումները:
Ցավոք, մեր առաջատար բադմինթոնիստուհին հնարավորություն չունի մինչև եվրոպական պատասխանատու մեկնարկը որևէ միջազգային մրցաշարի կամ ուսումնամարզական հավաքի մասնակցելու , սակայն նա Երևանում լիահույս ու ջանադրաբար մարզվում է և համոզված ենք , որ վստահ մրցելույթներով հուսախաբ չի անի մարզական կարիերայի իր առայժմ ամենակարևոր մրցաշարում՝Եվրոպայի առաջնությունում:
Արամ Ուգուջյան