Օրը գալու է, բարին էլ հետը
Հանցագործ ռեժիմը, իր սպասարկուները, երկիրը թալանող գող ավազակները, Հայաստանը ստրուկի կարգավիճակում ատամներով պահող ռուսուլմանները, բոլորը, բոլորը կազմակերպված են, բացի նրանց զոհից:
Տեսե՞լ եք արդյոք, որ մեկը՝ մյուսին ասի, առաջարկի, արի մենք էլ կազմակերպվենք, ուժ դառնանաք, որպեսզի սրանց ձեռքից փրկվենք: Դրա փոխարեն՝ լաց աղաղակ, հայհոյանք անեծք, որքան ուզեք:
Դէ թող մեկը ցույց տա պատմությունից մի դեպք, երբ բռնապետության զոհը փրկվել է առանց կազմակերպվելու, առանց միասնական պայքարի:

 


Կասեք դեռ չե՞նք հասունացել դրան, ոչինչ կհասունանանք մյուսների պես, կյանքը կստիպի դա անել:
Հ.Գ. Եթե դանակը ոսկորին հասած ժողովուրդը չի արթնանում, ապա ստամոքսին հասնելու դեպքում՝ հաստատ կարթնանա..

 

 

Արմեն Զատիկյան