ՔԱՆԻ-ՔԱՆԻ-ՔԱՆԻ
Որևէ մեկը կարող է՞ ինձ ասել՝ Տաթևի ճոպանուղուց հետո, Հայստանում ի՞նչ լուրջ ներդրում ա արվել տուրիստական ենթակառւոցվածքները բարելավվելու կամ գոնե բարեկարգելու ուղությամբ: Հը՞: Քանի՞ նոր ճանապարհ ա կառուցվել դեպի դժվարհասանելի, բայց գեղատեսիլ վայրերը: Սևանում քանի՞ լողափ ու լողափին հարակից տարածք ա մաքրվել ու բերվել ինվեստիցիոն գրավիչ տեսքի:
Քանի՞ նոր համերգասրահ ու թանգարան ա՞ բացվել երկրի տարբեր քաղաքներում: Քանի՞ մեծ բացօթյա ամառային փառատոն ա կազմակերպվել՝ արտասահամանցի երաժիշտների մասնակցությամբ: Քանի՞ գյուղ գիտեք, որտեղ գոնե գլխավոր փողոցի բոլոր տների ֆասադները ռեստավրացվել են, տանիքները ռեստավրացվել են, մայթերը ժամանակակից տեսք են ստացել ու փռվել ա սալահատակ, հետն էլ մի չորս հատ աութենտիկ ռեստորան ու կրեատիվ գյուղական հոսթել ա բացվել: Քանի՞ հատ ժամանակակից ատրակցիոնների պարկ ա բացվել երկրում: Քանի՞ հատ նոր դելֆինարիում կամ ակվապարկ ա բացվել մարզերում:
Լիքը հետաքրքիր քարանձավներ ու լեռնային ակտիվ հանգստի գոտիներ կան՝ քանիսի՞ համար են ժամանակակից տուրսիտական ուղիներ մշակվել, լուսավորություն ապահովվել, մարքետինգ ու PR արվել, հարմարավետ ավտոկանգառներ ու սար մագլցելու անվտանգ ենթակառուցվածքներ ներդրվել: Քանի՞, հը՞, կայծակն ինձ վառի, հարցնում եմ՝ քանի՞: Քանի՞ ամրոց ա վերկանգնվել, տո թեկուզ ավերակների հիման վրա՝ քանի՞ ամրոց ա կառուցվել, էդ նոր կառուցած ամրոցի մասին քանի PR լեգենդ ա հորինվել ու մշակվել, որ արդյուքնում ամրոցը դառնա շահութաբեր պատմամշակութային ատրակցիոն: Ես չեմ հիշում նման բան: Կամ ի՞նչ տեսակ հարկային և օրենսդրական ռեֆորմներ են արվել տուրիսատական ոլորտը գրավիչ դարձրնելու համար: Հը՞: Վերջապես՝ քանի՞ համաշխարհային մակարդակի տուր-օպերատոր ա մտել Հայաստան:
Քանի-քանի-քանի...էսպես կարող եմ մինչև վաղը գրել ՔԱՆԻ: Գրողը կկի, ախր տուրիզմ զարգացնելը մենակ քարուքանդ գեղերի մեջ պոռճական ու ռաբիզ հյուրանոցներ սարքելով չի է, ախր դա մի ահռելի ու բարդ ինդուստիա է, որը մեծ պրոֆեսսիոնալիզմ ու գիտական մոտեցումներ ա պահանջում:
Ախպերիկ, դե հիմա ասեք - քանի՞ նման պրոֆեսսիոնալ կա Հայաստանում:
Շմայսն ա, թե՞ Հասմիկ Պողոսյանը:
Ռուբեն Վարդազարյան