Վարչակազմը երեկ հավանություն է տվել մի խայտառակ նախագծի, ըստ որի ՌԴ-ից ներկրվող բնական գազի գինը պահելու է նույնը, ինչ համաձայնագրում նշված է՝ 165 դոլար խորանարդ մետրի համար, այն պարագայում, որ միջազգային գինը բավականաչափ նվազել է։ Եվ ամենախայտառակությունը վարչակազմի համար դրա հիմնավորումն է, ինչը ակնհայտ ստի վրա է կառուցված՝ իբր թե արձանագրության ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման, գործարար ակտիվության բարձրացման շարունակմանը:
Մենք տեսնում ենք ամեն օր, թե ինչպես ենք տնտեսապես տուժվում ՌԴ տնտեսքաղաքական էքսպանսիայից և հանրային ծառայություն իրականացնող ՌԴ-ին պատկանող կազմակերպությունների քաղաքականությունից։
Հ.Գ. Այսպես են վաստակում անվստահությունը և խորացնում արտագաղթն ու աղքատությունը։
Նարեկ Այվազյան