Սարգսյան-Պուտին հանդիպումից անմիջապես հետո հրետանի կիրառելն ու դիվերսիոն գործողություն անելը բացահայտ ու լկտի դեմարշ էր Ադրբեջանի կողմից։ Այնքան բացահայտ ու այնքան լկտի, որ դժվար է հավատալ, որ այս որոշում Ալիևը կայացրել է ինքնուրույն, չնայած բացառել դա ևս չի կարելի՝ հաշվի առնելով օր օրի վատթարացող տնտեսաքաղաքական իրավիճակը Ադրբեջանում։

 


Եթե տեղյակ չեք, ապա ասեմ, որ այս գիշեր Ադրբեջանի կողմից իրավիաճկը թեժացվել է գրեթե դեկտեմբերյան լարվածության աստիճան․ իրականացվել է դիվերսիոն ներթափանցման փորձ (2 զոհ են տվել բառանները, իսկ մենք՝ 0), ականանետներով տասնյակ ականներ են արձակվել, կիարռվել է ավելի խոշոր տրամաչափի հրետանի՝ հաուբիցներ ու որ ամենամեծ լկտիությունն է, Ադրբեջանը հաուբիցներով հարվածել է ոչ թե մեր դիրքերին, այլ մեր տարածքի խորքում գտնվող մակերեսների։ Ու կրկնում եմ, այս ամենն անմիջապես այն բանից հետո, երբ Պուտինն ու Սարգսյանը Մոսկվայում քննարկում են Արցախյան հակամարտության հարցը։

 


Հավանաբար, ավլեի վաղ տեղ գտած Ալիև-Պուտին հեռախոսարույցում ու գուցե անգամ Ալիև-Ռոգոին հանդիպումում Ռուսաստանի կողմից Ադրբեջանը նկատել է իր համար ոչ շահեկան շեշտադրումներ ու հիմա փորձում է կրկին «բարձրացնել» իր գինը՝ ցույց տալով, որ կարող է հիմա Ռուսատսանի համար խիստ անցանկալի սցենարներ հրահրել։ Հասկանալի է, որ ցանկացած նման արգացման Թուրքիան միայն կողմ է ու պատրաստ է սատարել առնվազն քաղաքական բոլոր լծակներով, միայն թե ռուսների քարտերը էլ ավելի խառնեն։
Դե ինչ վերաբերում է մեզ, ապա աշխարհաքաղաքական խաղերը՝ աշխարհաքաղաքական խաղերով, ռուս-թուրքական գվրտոցը՝ ռուս-թուրքական գզվրտոցով, բայց մենք էլ իրավունք չունենք իներտություն պահպանելու։ Եթե քաոսը արդեն մեր դարպասների մոտ է, ապա պետք է մտածել մեխանիզմներ այն հօգուտ մեզ կառավարելի դարձնելու, ոչ թե կայունությունը վերականգնելու մասին։ Թեկու նրա համար, որ եթե կա ուժեղների որոշում՝ այդ քաոսը ստեղծելու, ապա Հայաստանը չունի ոչ մի պոտենցիալ դրա դեմն առնելու։ Պետք է հարմարվել նոր խաղի նոր կանոններին։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան