Նյու Յորքի շրջանային դատարանը վճիռ է կայացրել' Իրանին 10,5 մլրդ դոլար տուգանելու վերաբերյալ'ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն իրականացրած անձանց աջակցելու մեղադրանքով: Նշված գումարը, որպես փոխհատուցում, տրամադրվելու է հարձակումներին զոհ դարձած քաղաքացիների ընտանիքներին և ապահովագրական ընկերություններին:
Մյուս կողմից' ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Իսլամական Հանրապետության դեմ սահամանված որոշ պատժամիջոցների ռեժիմը: Չնայած Թեհրանի կողմից միջուկային ծրագրի հանգուցալուծման շրջանակներում ստանձնած միջազգային պարտավորությունների' անշեղորեն իրականացման հանգամանքին' Օբաման նման որոշումը հիմնավորել է նրանով, որ Իրանի կառավարության առանձին գործողություններ և որոշումներ հակասում են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերին և շարունակում են արտակարգ սպառնալիք ներկայացնել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և տնտեսության համար:
Իսկ իրականում պաշտոնական Վաշինգտոնի նման քաղաքականությունը կարելի է դիտարկել 2 տեսանկյունից' հարիր որևէ գերտերության վարքագծին: Մի կողմից այն տեղավորվում է Իրանին «և՛ եղելու և՛դեղելու» տրամաբանության շրջանակներում, իսկ ամենակարևորը, վերոնշյալը տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցներին' առավելապես Իսրայելին ու Սաուդյան Արաբիային շահելուն միտված գործելաոճ է, առ այն, որ ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ նախ սեփական շահերին, ապա' գործընկերների ընտրության առումով կանխավ նախանշված առաջնահերթություններին:
Արմեն Պետրոսյան