Ապրիլի 8-16-ը Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայանալիք տղամարդկանց ծանրամարտի 2016թ Եվրոպայի առաջնությունում ՀՀ հավաքականը մասնակցելու է ամբողջական կազմով ՝ 8 ծանրորդով:
Տղամարդկանց ծանրամարտի ՀՀ ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն այսօր ստուգատեսի մեկնարկից շուրջ 1 ամիս առաջ հայտնել է, որ Եվրոպայի առաջնության մասնակցել պատրաստվող ՀՀ ընտրանու կազմում այժմ 10 թեկնածուներ են ,որոնցից միայն 8-ն է մասնակցելու առաջնությանը:
Մարզիչը հայտարարել է որ Եվրոպայի առաջնութությունում ՀՀ մարզական պատիվն են պաշտպանելու մեծահասակների 2015թ Եվրոպայի փոխչեմպիոն ու 2010թ պատանեկան օլիմպիական1-ին խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 կգ),2014թ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Վանիկ Ավետիսյանը (69 կգ), 2008թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2010թ աշխարհի , Եվրոպայի եռակի( 2008թ, 2010թ, 2015թ )չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը, 2015թ Եվրոպայի առաջաության բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը (երկուսն էլ ՝ 77 կգ), 2013թ համաշխարհային 27-րդ ունիվերսիադայի չեմպիոն Աղասի Աղասյանը (85 կգ), 2014թ պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), 2014թ Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը և 2015թ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գոռ Մինասյանը (երկուսն էլ՝ + 105կգ):
Եվս 2 ծանրորդ էլ ընդգրկվել են ՀՀ ընտրանու պահեստայիների կազմում: Նրանք են 2009թ Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանն (85 կգ) ու Ռոստամ Կարապետյանը (69 կգ), ովքեր մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը վերոհիշյալ ութնյակից որևէ մեկի վնասվածք ստանալու դեպքում կփոխարինեն նրան:
Ծանրորդները այժմ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում:
Եվրոպայի առաջնության մասնակցելու հայտավորվածների թվում բացի ՀՀ ընտարիում ընդգրկված ծանորդենրից կան երկաթախաղի ևս 3հայազգի վարպետներ՝ Վանիկ Մկրտումյանը( 56կգ, Ռուսաստան), Կարեն Թովմասյանը (Հոլանդիա ,85կգ),և Սարգիս Մարտիրոսյան (105կգ, Ավստրիա):
Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: