Ամերիկացի ռեժիսորներ Վաչովսկի եղբայրները վերջնականապես դարձան Վաչովսկի քույրեր: Բրիտանացի գիտնականները, հետազոտելով ֆենոմենը, էլ ավելի զավեշտալի կերպարանափոխման դեպքեր գտան հայկական քաղաքական դաշտում: մասնավորապես, բազմաթիվ կոմունիստներ 90-ականներին գունափոխվեցին՝ դառնալով լիբեռալ հհշ-ականներ, իսկ հետո՝ ազգայնական ՀՀԿ-ականներ:

 

Հայտնաբերվել են դեպքեր, երբ նույն մարդն առավոտը դեմ է եղել նոր սահմանադրությանը, երեկոյան՝ կողմ: Ու, վերջապես, հայտնաբերվել է Երվանդ Զախարյան, ով եղել է մեկ մաքսայինի պետ, մեկ քաղաքապետ, մեկ կադաստրի պետ, մեկ էլ՝ էներգետիկայի նախարար: Իր օրգանիզմը դիմացել է բոլոր այդ կրիտիկական վերափոխումներին ու ոչ միայն չի կոտրվել, այլև կոփվել է:

 

Լուրեր դժոխքից