Օտարերկրացի կամ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց համար մատնանշում եմ ՀՀ Սահմանադրության հոդվածներից, որպեսզի զուր հուսեր չփայփայեն.
...
Նոր Սահմանադրությամբ.
Հոդված 48.
2. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

 


...
Հին սահմանադրությունով.
Հոդված 64. Պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

 


Արմեն Գրիգորյան