Մայիսի 12-16-ը Ռուսաստանի Կազան քաղաքում անցկացվելու է մեծահասակների սամբոյի 2016թ Եվրոպայի առաջնությունը:Այս ստուգատեսին մասնակցող ՀՀ պատվիրակներին ընտրալու և ՀՀ հավաքականի կազմը ձևավորելու նպատակով մարտի 12-13-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ՀՀ մարզերի, Երևանի ու Արցախի ուժեղագույն սամբիստների մասնակցությամբ ընթանալու է տղամարդկանց սամբոյի 2016թ ՀՀ առաջնությունը:
Սամբոյի ՀՀ ֆեդերացիայի մամուլի ծառայոթւոյւնից պարզաբանում են որ Սպիտակում սամբոյի հանրապետական գլխավոր ստուգատեսի կազմակերպումը ամենևին էլ պատահական չէ: Վերջին տարիներին Լոռու մարզում, և հատկապես Սպիտակ քաղաքում սամբոն վերելք է ապրում: Հաշվի առնելով այդ հանգամանքը, և նաև մարզաձևի հանրահռչակման ու ավելի լայն տարածման նպատակով սամբոյի ՀՀ ֆեդերացիան որոշել է հենց Սպիտակը ընտրել , որպես մրցավայր:

 


Համաձայն կանոնակարգի մրցումներըում մեդալներ կխաղկվվեն 9 քաժյաին կարգերում կարգերում՝ 52,57,62,68,74,82,90,100,+100 կգ քաշային կարգերում: Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կարժանան համապատասխան կարգի մեդալների, դիպլոմների ու դրամական պարգևների:
ՀՀ չեմպիոններին կընդգրկվեն ՀՀ հավաքականի կազմում և հնարավորություն:ստանան մասնակցելու մայիսին Կազանում կայանալիք մեծահասակաների սամբոյի 2016թ Եվրոպայի առաջնությանը:
Իսկ Ռուսաստանի Խիմկի քաղաքում մարտի 5-9-ը անցկացվեց մեծահասակների սամբոյի ՌԴ-ի առաջնությունն,որտեղ ևս ընտրվում էին ուժեղագույննեներն ,որոնց կվստահվի հանդես գալու մայիսին Կազանում տեղի ունենալիք սաբոյի եվրոպական ստուգատեսում:

 


Սամբոյի ՌԴ-ի առաջնությունում հայազգի 7 մարզիկներ դարձան մրցանակակիրներ ու ապահովեցին իրենց տեղը մարզաձևի ՌԴ ընտրանու թեկնածուների շարքերում:
Իրենց քաշային կարգերում ՌԴ-ի փոխչեմպիոններ դարձան ու արծաթե մեդալների արժանացան՝ Ռուսլան Բաղդասարյանը(62կգ),Դավիթ Հովհաննիսյանը(90կգ), Գալինա Համբարձումյանը (72կգ), Դայնա Համբարձումովան (80կգ), և Անժելա Գասպարյանը(+ 80կգ): Իսկ ևս երկու հայազգի մարզիկ էլ ՝ Էդուարդ Կուրղինյանն (90կգ) ,և Անահիտ Մխիթարյանը( 80կգ) դարձան առաջնոթւյան բրոնզե մեդալակիրներ:


Արամ Ուգուջյան