Ադրբեջանում առաջին կին օդաչուն' Լեյլա Մամմեդբեյովան, եղել է թաթ' ծնված Նարդարանում: Իսկ որտե՞ղ է երբևէ գրվել այս մասին: Ադրբեջանական իշխանությունները խնամքով թաքցրել են այս փաստը' Մամմեդբեյովային ներկայացնելով որպես ադրբեջանցի, իսկ ծննդավայրը Նարդարանի փոխարեն նշելով Բաքու:
Ծննդավայրը վերագրելով Բաքվին' ավելի հեշտ կլիներ թաքցնել օդաչուհու ինքնությունը, քանի որ եթե նշվեր Նարդարան, միագամից կիմացվեր, որ այս կինը թաթ է: Ու այս սկզբունքը, ռազմավարությունը բանեցվում է ավելի քան 150 տարի, այսինքն թաքցնել մարդու իրական ծննդավայրը, արմատները, ազգային պատկանելությունը, խեղդել ինքնությունը և մասնավորից այն տարածել ընդհանուրի վրա:
Իսկ դրված նամականիշը հուսանք' ապագայում կլինի այն երկրինը, ում ծոցից որ դուրս է եկել այս կին օդաչուն:
Արտյոմ Տոնոյան