Թուրքական խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության մի քանի պատգամավորների, այդ թվում' կուսակցության համանախագահներ Դեմիրթաշի և Յուքսեքդաղի նկատմամբ միջնորդությունն ուղղարկվել է խորհրդարանի նախագահությանը: Միջնորդությունն արվել է նրանց պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու նպատակով:

 


Օրեր առաջ նախագահ Էրդողանն ուղղակի ցուցում էր տվել դատական մարմիններին' վերոնշյալ գործիչների դեմ հետաքննություն սկսելու համար: Իսկ այդ միջնորդության բավարարման պարագայում քրեական գործի հարուցումն ուղղակի տեխնիկական հարց է:

 

Լևոն Հովսեփյան