Կարդա և տարածիր
Օգնենք միասին
--------------------------
Գյումրեցի հինգ անչափահաս երեխաներ'1,5-12 տարեկան իրենց մոր'Լուսինե Կութսուզյանի հետ ապրում են Գյումրիի գործարանային հանրակացարանում ծայրահեղ ծանր պայմաններում'զրկված կենցաղային տարրական հնարավորություններից և մանկական պարզ ուրախությունից:
Այս երեխաներն արդեն ավելի քան մեկ շաբաթ է' մեծանում են առանց հայրական հոգատարության ու ջերմության. հայրն այլեւս երկնքից է հետեւում իր երեխաների դառը կյանքին:
Սիրելի' հայրենակիցներ,
միասին օգնենք գյումրեցի այս ընտանիքին:
Նախաձեռնող խումբը մարտի 13-ին ժամը 11-11.30 Երեւանի Շահումյանի արձանի մոտ սպասում է բոլոր այն անհատներին, կազմակերպություններին, ովքեր կցանկանան հագուստով, սնունդով կամ այլ կերպ աջակցել այս ընտանիքին:
Ձեր աջակցությամբ հավաքված օգնությունը մենք նույն օրը կհասցնենք Գյումրի' հասցեատիրոջը:
Կանխավ շնորհակալությամբ'
նախաձեռնող խմբի անունից' Վրույր Փենեսյան