Խորվաթիայի Ռիեկա քաղաքում կանանց միջազգային օրվան ՝ մարտի 8-ին նվիրված մարտի 6-12-ը «Միջերկրական ծաղիկ» ՝ Cvijet Mediterana անվանումով կանանց շախմատի միջազգային մրցաշար է անցկացվում:
Շրջանաձև մրցակարգով ՝9տուրով ընթացող մրցաշարում հանդես են գալիս 6 երկրի 10շախմատիստուհի:
Նրանցից 4-ը ներկայացնում են Խորվաթիան,2-ը՝ Սլովենիան, իսկ Բուլղարիան, Շվեյցարիան,Սեևրբիան ևՌուսաստանը:Ստուգատեսի հաղթողի կոչումը վիճակում են 3-ական գրոսմայստեր ու միջազգային վարպետ , և ՖԻԴԵ-ի 2վարպետ:

 


Մրցաարի մասնկիցների թվում է ու հաթողի գլխավոր հավակնորդ է համարվում ՌԴ-ն ներկայացնող 26–ամյա հայազգի գրոսմայստեր Կարինա Համբարձումովան:
Նա անցկացրած 4 հանդիումներում (2հաղթանակ, 2ոչ-ոքի) առանց պարտության է ընթանում ու վաստակած 3 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Համբարձումովան նաև 9,2կետով բարելավել է իր անհատական ընթացիկ վարկանիշը: Հայ շախմատիստուհուն նման 3-ական միավոր վաստակած Սերբիան ներկայացնող միջազգային վրապետ Լիլյա Դրլջևիչը ,ու առայժմ միջազգային կոչում չունեցող Կատերիան Լիոնարդին (Սլովենիա) , լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում են 2-րդ և 3-րդ հորիզոնականները:

 


Այսօր տեղի ունենալիք 5-րդ տուրում հայազգի գրոսմյստերը սև խաղաքարերով ուժերն է չափելու խորվաթուհի , գրոսմայստերՄիրյանա Մեդիչիի հետ,ով իր ակտիվում գրանցած 2,5 միավորով ընթանում է 4-րդ տեղում և առաջատարներին կրնկակոխ հետապնդողների խմբում է:


Արամ Ուգուջյան