Շուտով՝ Մարտի 21-ին իրանցիների Նոր տարին է «Նովրուզ Բայրամ»-ը, այդ շրջանում գաղտնիք չէ, որ իրանցիների մեծ հոսք է նկատվում Հայաստան։ Իրանց գրավում է՝ խմիչքը, ժամանցային վայրերը և իհարկե աղջիկները, բայց այսօր դրա մասին չեմ ուզում խոսել։

 


Դեպքեր եմ լսել, որ մարդիկ իրանցիներից վերցրել են իրենց ազգային արժույթը՝ իրանական ռիալը (IRR) և կանգնել են փաստի առաջ։ Խնդիրը ռիալի մեջ չէ, այլ նրա գերարժեզրկված լինելու, օրինակ՝ մարդիկ կարող են վերցնել 10,000 իրանական ռիալը, մտածելով ոնց էլ լինի 10,000 դրամից շատ կլինի դե մեր դրամն ի՞նչ փող է, և վերցնելով 10,000 ռիալը, վերածելով դրամի արդյունքում կլինի՝ 163 դրամ (ըստ ՀՀ ԿԲ-ի փոխարժեքի 1.63 AMD = 100 IRR), իսկ 1 USD = 30,202 IRR:

 


Ընդհանրապես օրենքը թույլ չի տալիս արտարժույթով գործարքներ կատարել (բացառապես տարադրամի փոխանակման կետերից), դրա համար աշխատեք գործարքները ՀՀ դրամով կատարել, իսկ ծայրահեղ դեպքերում Ձեզ հայտնի արտարժույթներով ($ դոլար, € եվրո, £ ֆունտ ստեռլինգ և այլն)։

 

Գոռ Մարկոսյան