Ռուսաստանի մարզիկները հերթական դոպինգային սկանդալի կիզակետում են հայտնվել:
Հայտնի դարձավ ռուսաստանցի լեգենդար թենսիստուհի 28–ամյա Մարիա Շարապովայի ,ով կանանց թենիսի աշխարհի նախկին թիվ 1ռակետն է ( ներկայումս hամաշխահային ՝ WTA-ի մենախաղի դասակարգման ցուցակում 7-րդն է) , ու ՌԴ-ի ներկայիս թիվ 1 ռակետն և միջազգային բազմաթիվ միջազգային բարձակարգ մրցաշարերի հաղթողն է (<Մեծ սաղավարտի մրցաշարքի >մրցաշարերի 5-ակի հաղթող մենախաղում , WTA-ի 38- մրցաշարերի հաղթող , որից 35-ը մենախաղում ), 2012թ Լոնդոնի օլիմպիական խաղերի փոխչեմպիոնուհի , մարտի 7-ին Լոս Անջելեսում հրավիրած մամուլի ասուլսի ժամանակ խոստովանեց իր կողմից արգելված խթանիչ՝ միլդրոնատ օգտագործելու փաստ:
Նա հայտարարեց, որ արդեն 10 տարի է օգտագործում է այդ դեղամիջոցն ,որն ի դեպ միայն 2016թ հուվարի 1-ից է հայտնվել արգելված խթնաիչ դեղամիջոցների շարքում: Սակայն այդ դեղամիջոցի արգելված դառնալու մասին WADA-ն՝ հակադոպինգային համաշխարհային գործակալությունը մարզիներին տեղեկացրել և զգուշացրել է դեռ 2015թ սեպեմբերի 30-ին:
2016թ< Մեծ սաղավարտի> 1-ին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնությունում Շարապովայի դոպինգ ստուգման Ա փորձանմուշի հետազոտությունը դրական արդյունք էր տվել ,ու թենիսի միջազգային ֆեդերացիան մինչև հարցի վերջնական լուծումը մարտի 12-ից ժամանակավորապես նրան զրկել է WTA –ի և ITF-ի հովանու ներքո անցկացվող միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից: Մասնավորապես, Շարապովային արգելվել է մասնակցելու այսօր ՝ մարտի 9-ին Ինդիան Ուելսում ԱՄՆ սկսվող WTA –ի հեղինակավոր գերմրցաշարին՝ BNP Paribas Open –ին :
Արդեն հայտնի ,որ Շարապովայի գործի քննակումը տեղի է ունենալու մարտի 23-ին Լոնդոնում:Եթե մարզուհու փաստաբանններին հաջողվի ապացուցել ,որ ականավոր ռուս մարզուհին ոչ մտածված է օգտագործել դեղամիջոցն,ապա նա կորակազրկվի 2 տարով, իսկ եթե հաստատվի, որ գիտակցված է արգելված խթանիչ օգտագործել ,ապա որակազրկման ժամկետը կլինի 4տարի:
Այս առթիով թենիսի ՌԴ-ի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևն հայտնել , որ ինքը դեռ հույսը չիկորցրել , որ թենիսի միջազգային ֆեդերացիան այնուամենայնիվ Շարապովային կթույլատրի մասնակցելու 2016թ Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական 31-րդ խաղերին, որի ծրագրով թենիսի մրցաշարն անցկացվելու է օգոստոսի 6-14-ը:
< Կարծում եմ, որն ամեն դեպքում Շարապովային կթույլատրվի մասնակցել օլիմպիական խաղերին՝ Ռիոյում: Մարզիկներն ընդունում են այն ինչ նրանց տալիս են բժիշկներն ու ֆիզիոթերապեվտները: Թեև պետք տեսնենք նաև , թե ինչպես կդզարգանան իրադարձությունները>:
Այս կապակցութթյամբ հայտարարությամբ է հանդես եկել նաև միջազգային օլիմպիական կոմիտեն ՝ ՄՕԿ-ը .
<Մենք հույսով ենք, որ խոստովանությունը կօգնի Մարիային : Այժմ ամեն ինչ թենիսի միջազգային ֆեդերացիայի՝ ITF-ի ձեռքերում է :Մենք սպասում ենք ITF-ի որոշմանն ու չենք միջամտում տվյալ պրոցեսին>:
Իսկ ինքը ՝ Մարիա Շարապովան իր Լոս Անջելեսի վերոհիշյալ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է.
<Գիտեմ, որ ձեզանից շատերը մտածում էին, որ ես այսօր կհայտարարեմ կարիերաս ավարտելու մասին, բայց եթե ես նման բան անելու լինեի, ապա դա հաստատ չէի անի Լոս-Անջելեսի հյուրանոցում: Ես չեմ ուզում, որ կարիերաս ավարտվի այս կերպով: Այն, որ իմ օրգանիզմում հայտնվել է արգելված դեղամիջոց, մեղավոր եմ բացառապես ես: Իմ կարիերայիս մեծ պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալ կերպով եմ վերաբերվում: Մեծ սխալ եմ թույլ տվել, հիասթափեցրել եմ իմ երկրպագուներին և , ընդհանրապես այն մարզաձևին, որով զբաղվում եմ 4 տարեկանից և սիրում եմ ամբողջ սրտով: Բայց հույս ունեմ, որ ինձ ևս մեկ հնարավորություն կտրվի»:
Արամ Ուգուջյան