Փաստորեն երեկ Երևանում ոչ միայն կանանց, այլև ծալապակասների ու կտցրածների օրն էր
Չեմ պատրաստվում պաթետիկ ճառեր գրել, կամ էլ ողբակորույս ու լալահառաչ հայտարարություններ անեմ, որ մի խումբ մարգինալներ Մարտի 8-ը հարամեցին։ Չէ, չհարամեցին, Մարտի 8-ն իր հունով, շատ ուրախ ու բազմամարդ։

 

Իսկ այ տարատեսակ պայքարիստ-ակծիվիստների ակցիաները սակավամարդ էին ու միակ բանն, ինչով աչքի էին գնում՝ գրանցված տխմարության նոր մակարդակն էր։
Հիշեցնեմ, Խզմալյան&Co-ն Ռուսաստանի դեսպանատան առջև պահանջում էր ուկրաինացի ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոյին ազատ արձակել, իսկ մի խումբ հասկանալի չէ, թե ինչեր, զվռնում էին քաղաքի տարբեր հատվածենրում՝ ապուշ պաստառներով ու կարգախոսերով, իսկ նրանց աստղային ժամը եղավ Դալմայում, որտեղից նրանց քշել էին անվտանգության աշխատակիցները։

 


Խզմալյան&Co-ի մասով ի՞նչ կարելի է ասել։ Իհարկե, կարելի է կշտամբել պայքարիստական այս խմբին նրա համար, որ քիթները խոթում են այնտեղ, ուր ցույց են տալիս դեսպանատնից, կարելի էր հռետորաբանական հարցադրում անել, թե այս ողջ ընթացում ինչո՞ւ ոչ մի ակցիա չարեցին Ուկրաինայի դեսպանատան առջև, երբ ուկրաիանական բանակը դաշտային հրետանիով հողին էր հավասարեցնում սեփական երկրի բնակավայրերը, կամ էլ երբ ծայրահեղականները վառում էին տասնյակ մարդկանց՝ Օդեսսայում։ Էլ չխոսենք այն մասին, որ այս երեսպաշտները մի հատ ծպտուն չեն հանում, երբ ասենք Ադրբեջանն է մեր զինվորներին ու քաղաքացիական աձանց սպանում։ Ի՞նչ իմաստ ունի այս կոնտինգենտի հետ առհասարակ պոլեմիկայի մեջ մտնել, եթե գործ ունենք կամ 5-րդ շարասյան, կամ էլ հոգեբուժական բնույթի ախտորոշումների հետ, իսկ ամենայն հավանականությամբ՝ նույնիսկ այս երկու երևույթների զուգակցվածության հետ։

 


Դե էն ֆեմինիստի-տռանսա-պայքարիստական կուտոկի մասով էլ խորանալ պետք չի։ Ընդհանրապես, հիվանդներին ու գրանտակերներին լուրջ ընկալելը միայն ավելի է սրում նրանց հիվանդությունն ու ավելի ընդլայնում նրանց գրանտային հովանավորչության ծավալները։ Պարզապես արձանագրենք, որ երեկ կանանց օրվանից զատ, զուգահեռ նշվում էր նաև ծալապակասների և կտցրածների օրը։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան