Բոլոր նրանց ովքեր կանանց իրավունքների պաշտպանության օրը դարձնում են գեղեկցության կամ ծաղիկ նվիրելու օր։ Կանայք, ներկայացնելով Հայաստանի բնակչության 52%-ը, ենթարկվում են բռնությունների և խտրականության բոլոր ոլորտներում:
Մեր երկրում կանանց 61%-ը ենթարկվում է որևիցե տեսակի բռնության: Հայաստանը աշխարհում երկրորդ երկիրն է՝ ըստ սեռի հիման վրա հղիության արհեստական ընդհատումների ցուցանիշների, աշխատաշուկայում կանայք վարձատրվում են 36%-ով ավելի քիչ, քան տղամարդիկ: Կանայք Հայաստանի իշխանությունում ընդհանուր առմամբ ունեն 8.3 % մասնակցություն, որտեղ՝ կին նախարարներ, փոխնախարարներ՝ 9%, պատգամավորներ՝ 10 %, մարզպետներ՝ 0 %, դեսպաններ՝ 6.5 %, քաղաքապետներ՝ 0 %, գյուղապետներ՝ 2 %։
Ծաղիկ գնելիս մտածեք այս մասին։
Գրիգոր Յերիցյան