"Քաղաքակիրթ աշխարհից" հետ չեն ուզում մնալ մեր հայրենակիցներից շատերը...Տարբեր պատրվակներ են օգտագործում այն արտահայտելու համար...Հիմա շատ մոդայիկ է հակառուսականությունը...Ինչ վնասում է Մոսկվային՝ընդունելի է "քաղաքակիրթ աշխարհի" համար...Վերջին օրերին արևմուտքը կրկին հիշել է Ուկրաինայի ՀԵՐՈՍ՝ օդաչու Նադեժդա Սավչենկոյին,որին պաշտոնական Մոսկվան մեղադրում է ՌԴ-ի մի քանի քաղաքացիների սպանության մեջ և որի վերաբերյալ դատական գործընթացը շարունակվում է...Ես բացարձակ մտադիր չեմ անդրադառնալ այս դատական գործընթացին...Ուկրաինական և ռուսական կողմերն իրենց "ճիշտն" են առաջ տանում և շատ լավ կլինի,եթե նրանք էլ իրար մեջ պարզեն ճշմարտությունը...

 

Սակայն մեր հայրենակիցներից մի քանիսը որոշել են,որ իրենք ավելի ՈՒԿՐԱԻՆԱՑԻ են,քան հենց ուկրաինացիները և որոշել էին երեկ Երևանում՝ՌԴ դեսպանատան դիմաց մինի-միտինգ՝ 7-8 հոգանոց,կազմակերպել՝ի պաշտպանություն Նադեժդա Սավչենկոյի,որին ըստ ցուցարարների,ՌԴ իշխանությունները անարդար են դատում...Հաշվի առնելով այն,որ Ուկրաինայի և Հայաստանի անկախացումից հետո պաշտոնական Կիևը ՄԻՇՏ վարել է հակահայկական քաղաքականություն,զարմանում եմ,որ ՀՀ-ում կան դեռ նրանք,ովքեր կարող են ուրիշների՝ուկրաինացիների, համար ինչ-որ միտինգներ կազմակերպել...Ես շատ ուրախ կլինեի,եթե այդ նույն ակտիվիստները նույն տեղում բազմահազարանոց հանրահավաք կազմակերպեին՝բողոքելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին 5 մլրդ.դոլարի զենքի վաճառքի դեմ...Կան բազմաթիվ այլ պատճառներ Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց ցույց կազմակերպելու համար...Մեր խնդիրը չէ Սավչենկոն...Թող այդ նույն հանրահավաքի մասնակիցները գեթ մեկ օրինակ բերեն,որ Կիևում Ադրբեջանի կամ ՌԴ-ի դեսպանատների մոտ ՈՐԵՎԷ ուկրաինացի ցույց է անկացրել՝հայամետ պահանջներով...Օրինակ՝բողոքեին Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով Մոսկվայի դատարան բերելու դեմ...Չի եղել այդպիսի բան և ՉԻ էլ լինի...Ուկրաինացիների համար բացարձակ միևնույն են այդպիսի հարցերը...Բայց մերոնք ուրիշ են էլի.Սավչենկոների համար միտինգ են անում...

 


Հիշեցնեմ,որ Արցախյան գոյամարտի ժամանակ պաշտոնական Կիևը ամեն ինչով կանգնած էր Բաքվի կողքին...Պատերազմի տարիներին Ուկրաինան ոչ միայն Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք և զինամթերք էր մատակարարում,այլև բաւրձրակարգ զինվորականների,որոնց կարիքն ուներ Բաքուն...Ուկրաինացի օդաչուներ Յուրի Բելիչենկոն,Եվգենի Կարլովը,Սերգեյ Սինյուշկինը և շատ ուրիշներ ռմբակոծում էին Արցախի խաղաղ բնակավայրերը...Ուկրաինական ազգայնական "ՈՒՆԱ-ՈՒՆՍՕ" կազմակերպության բազմաթիվ մարտիկներ մասնակցում էին Արցախյան պատերազմին՝պաշտպանելով ազերի-թուրքերի շահերը...Արտաքին քաղաքականության ոլորտում Ուկրաինան միշտ վարել է հակահայկական քաղաքականություն...Զարմանում եմ,երբ ցուցարարներից մեկը Հայաստանին ամոթանք էր տալիս,որ 2014 թ-ի մարտին ՄԱԿ-ում Ղրիմի հարցով տեղի ունեցած քվեարկության ժամանակ ՀՀ-ն "դեմ" է քվեարկել՝պաշտպանելով Ռուսաստանին և նրա կողքին այդ ցուցակում եղել են Սուդանը,Զիմբաբվեն և Հյուսիսային Կորեան...Հարգարժան ցուցարարը լավ կաներ նաև հիշեր,թե ինչպես էր քվերակել Ուկրաինան 2008 թ-ի մարտի 14-ին նույն ՄԱԿ-ում Արցախի վերաբերյալ...Երևի "ցուցարարի" համար ամոթ չէ,որ իր սիրելի Ուկրաինայի հետ մեկտեղ հակահայկական այս բանաձևին "կողմ" էին քվեարկել իր նշած Սուդանը,Սոմալին,Եմենը,Սյերա-Լեոնեն և այլն...Պաշտոնական Կիևը բացարձակ չամաչեց,որ չկանգնեց Փարիզի,Վաշինգտոնի,Դելիի կողքին,որոնք "դեմ" էին քվեարկել...
Այսքանից հետո ՀՀ-ում կան մարդիկ,որոնց "խախոլասիրությունը" վեր է ամեն ինչից,և նրանք ուրանալով շատ բաներ կարող են ինչ-որ ուկրաինացի օդաչուի համար միտինգներ կազմակերպել...

 


Ի դեպ,առաջարկում են նույն այդ ցուցարարներին գնալ ՀՀ-ում Ուկրինայի դեսպանատան առաջ և ցույց կազմակերպել՝"Լեոնիդ Կրավեցը ԿԵՂԾԱՐԱՐ է" պաստառներով..."Խոջալուի ցեղասպանությունը" հորինած ազերիներին այդ սուտը առաջ տանելու և դրա PR-ը կազմակերպելու գործում շատ մեծ դեր է տրված ՈՒԿՐԱԻՆԱՑԻ օդաչու Լեոնիդ Կրավեցին...Այս տարվա "Խոջալու-փարթիին" սույն ստահակը գլխավոր դերերում էր...Այս անձին պաշտոնական Բաքուն հռչակել է "Խոջալուի ցեղասպանության" փոքրաթիվ ՎԿԱՆԵՐԻՑ մեկը...Իսկ նա էլ մեծ հաճույքով այդ դերը կատարում է...

 

Գագիկ Համբարյան