Եթե հավատանք վիքիպեդիային, ապա դա պատմականորեն տեղ է գտել մեր կյանքում որպես աշխատավոր կանանց իրենց էմանսիպացիայի և հավասարության համար միահամուռ պայքարի օր:
Ի՞նչ է էմանսիպացիան: Էմանսիպացիա (լատ.՝ emantipacio) – տարբեր կարգի կախվածություններից հրաժարում, համապատասխան իրավունքների ձեռքբերում, հավասար իրավունքներ, կանանց և տղամարդկանց հավասար վերաբերմունք: Այս բառը առաջացել է լատինական emancipare բայից, որը ենթադրում է երեխայի ազատումը հոր իշխանությունից կամ հոր ազատումը երեխայի հանդեպ ունեցած հայրական իրավունքից և այդ իրավունքների փոխանցումը այլ անձի:
Կնոջ հանդեպ ունեցած ի՞նչ իրավունքի մասին կարելի է խոսել և ումից ում պետք է փոխանցվի այդ իրավունքը:

 


Չեմ կարծում, որ կարելի է կնոջը տիրել, եթե նա դա չի ուզում: Կարելի է տիրել մարդու մարմնին՝ անկախ նրա սեռից, բայց անհնար է տիրել մարդու մտքին, սրտին, հոգուն և մտքին, եթե նա դա չի ցանկանում կամ էլ եթե չգիտակցված է ենթարկվում:
Ես կարոծում եմ, որ կնոջը պետք չէ փորձել հավասարվել տղամարդուն կամ փորձել նրանից առավել լինել: Մեծ հաշվով, հավասարությունն որպես այդպեսին այս կյանքում չկա: Դա կա միայն երկու պարագայում: Մենք բոլորս էլ ծնվում և մահանում ենք:
Կնոջ և տղամարդու միջև պայքարը սին և կործանարար պայքար է: Եվ առաջին հերթին, ըստ իս, դա ուղված է ընտանիքի քայքայմանը և ոչնչացմանը:

 


Այն կինը, ով պայքարում է իր անկախության և ազատության համար, փորձում է ապացուցել իր առավելությունը տղամարդու հանդեպ, կարող է դատապարտվել միայնության:
Պայքարը չպետք է լինի կնոջ և տղամարդու միջև, այլ պետք է լինի հանուն ընտանիքի ստեղծման և հզորացման:
Եվ ընդհանրապես: Ես վստահ եմ, որ եթե մարդկությունը միասնաբար պայքարեր հանուն, այլ ոչ թե առանձին խմբերով իրար դեմ, ապա մենք վաղուց կառուցած կլինեինք բաբելոնյան աշտարակը:
Այնպես որ, սիրելի կանայք, շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր մարտի 8-ը տոն են համարում:
Իմացեք, որ ինձ համար տարին 12 ամիս էլ ձեր տոնն է:

 


Արման Մուշեղյան