Լրատվամիջոցների շուխուռից հետո փորձեցի «մոտիկից» ծանոթանալ Նադեժդա Սավչենկոյի կենսագրությանը, ոչ թե ուկրաինական կամ ռուսական աղբյուրներից, այլ Վիկիպեդիայից, որը հնարավորինս «նետրալ» էր ներկայացրել նրա կենսագրությունը: Ու ինքս-ինձ համար պարզեցի, որ նա շատ համարձակ ու յուրահատուկ հետաքրքրությունների տեր աղջիկ է, ով ռազմական ծառայություն է անցել Իրաքում, այնուհետև որպես ռազմական օդաչու մասնակցել է ռուս-ուկրաինական բախումների տարբեր կիզակետերում, իսկ վերջում էլ իր ուժերն է փորձել քաղաքականության մեջ:
Ասածս այն է, որ նա ընտրելով իր մասնագիտությունը որպես ռազմական օդաչու ինքն իր աչքի առաջ ունեցել է մարդ սպանելը և այդ «փխրուն» աղջկան որպես տնային տնտեսուհի ներկայացնելը այդքան էլ սիրուն չէ:
Ու ամենակարևորը զարմանում եմ այն հայաստանցիների վրա ովքեր այսօր Ռուսաստանի դեսպանության առջև միտինգ էին անում այդ համակրելի էակի պաշտպանության համար:
Հիմա հարց. եթե արտերկրում Հայաստանի որևէ դեսպանության առջև այդ երկրի իրավապաշտպաններն ու «մարդասերները» միտինգ անեին ի պաշտպանություն ենթադրենք մի ուկրաինուհի դիպուկահարի, ով մեղադրվում էր մի քանի հայի սպանության մեջ, դուք ինչպես կվերաբերվեիք այդ երկրին, ներառյալ այն հանգամանքը, որ այդ դիպուկահարը հացադուլ է հայտարարել:
Ժողովուրդ ջան հիմա ես չեմ վիճարկում այդ աղջկա անմեղությունն ու մեղավորությունը, պարզապես ուզում եմ ասել մեր ինչ գործն է քթներս խոթենք երկու պատերազմող երկրների գործերի մեջ...
Առաքել Սեմիրջյան