Մարտի 7-11-ը Ղազախսատանի Պավլոդար քաղաքում կանանց միջազգային օրվան ընդառաջ անցկացվելու է 5 հազար դոլար (1մլն 850հազար ղազախական թենգե) մրցանակային հիմնադրամով կանանց արագ շախմատի միջազգային ուշագրավ մրցաշար ' Պավոլոդարի մարզի ակիմի գավաթի 2-րդ խաղարկությունն, ,որին հրավիրվել են մասնակցելու բացառապես միայն շախմատի աշխարհի չեմպիոնուհու կոչման արժանացած շախմատիստուհիներ:
Ստուգատեսի մասնակցելու հրավիրված 6 երկրի 10 շախմտիստուհիների թվում է նաև ՀՀ առաջատար գրոսմայստերներից մեկի՝ 2009թ ՀՀ չեմպիոն Արման Փաշիկյանի կինը՝ 30-ամյա գրոսմայստեր Մարիա Կուրսովան,ով Ռուսաստանը ներկայացնելով 1996թ-ին մինչ10 տարեկանների աղջիկների աշխարհի չեմպիոնուհին է դարձել : ՌԴ-ի Սեվերոդվինսկ քաղաքում ծնված այս շնորհաշատ շախմատիստուհին բացի այդ նաև մինչև 12 (1998թ),մինչև14 ( 2000թ),և մինչև 18 ( 2004թ) տարեկան աղջիկների ՌԴ-ի չեմպիոնուհի է դարձել :Կուրսովան ամուսնանալուց հետո 2012թ-ից կանանց ՀՀ ազգային հավաքականի կազմում է ելույթ ունենում , իսկ 2012թ դարձել է նաև կանանց ՀՀ չեմպիոնուհի:
Այս մրցաշարում ՀՀ նախկին չեմպիոնուհու մրցակիցներ են լինելու տարբեր տարիների աշխարհի չեմպիոնուհի հռչակված 9շախմատիստուհիներ՝ կանանց աշխարհի հնգակի չեմպիոնուհի, վրացի լեգենդար շախմատիստուհի ,այսօր արդեն 74-ամյա Նոնա Գափրինդաշվիլին , ու նրա հայրենակցուհի, մինչև 18 տարեկան աղջիկների աշխարհի չեմպիոնուհի դարձած 32-ամյա գրոսմայստեր Սոֆիո Գվետաձեն, կանանց Ուկրաինայի հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոնուհի, ինչպես նաև մինչև 18տարեկան աղջիկների աշխահի չեմպիոնուհի դարձած Ուկրաինայի պատվիրակ 39-ամայ գրոսմայստեր Իննա Գապոնենկոն, Բելգիան ներկայացնող մինչև 16 տարեկան աղջիկների աշխահի չեմպիոնուհի դարձած 35-ամյա գրոսմայստեր Աննա Զազուլյան , Գերմինիայի ներկայացուցիչ ,38-ամյա գրոմայստեր Մարթա Միչնան (Զելինսկան) ,ով եղել է մինչև 18տարեկան աղջիկների աշխարհի չեմպիոնւհի , ինչպես նաև 4 ղազուհիներ ՝ մինչև 8 և մինչև 12 տարեկան աղջիկների աշխարհի չեմպիոնի , 13տարեկանում նաև մինչև 20տարեկանների աշխարհի փոխչենպիոնւհի դարձած այսօր 16-ամյա գրոսմայստեր,ալմաթացի Ժանսայա Աբդումալիքը,մինչև 14, և մինչև 18տարեկան աղջիկների աշխարհի չեմպիոնուհի դարձած աստանացի 19-ամյա գրոսմայստեր Դինարա Սադուակասովան,վերջինիս համաքաղաքացի , մինչև 8 տարեկան աղջիկների աշխարհի չեմպիոնուհի դարձած 11-ամա ՖԻԴԵ-ի վարպետ , ԲիբիսարաԱսաուբաևան, վետերան շախմատիսիստուհիների աշխահի չեմպիոնուհու տիտղոսը նվաճած պավլոդարցի 53- ամյա գրոսմայստեր Ելենա Անկուդինովան :
Շվեյցարական մրցակարգով ՝ 9տուրով ընթանալիք այս մրցաշարում մասնակցիներին յուրաքանչյուր պարտիայի համար տրվում 15-ական րոպե և ամնեքայլիօց հետո ավելացվումէ 10 վրկ:
Ստուգատեսի հաղթողին բաժին կհասնի 1350դոլար (500հազար ղազախական թենգե), 2-րդ տեղը գրավողին ՝1100(400հազար թենգե) ,3-րդին՝ 800(300հազար թենգե) ,4-րդին ՝550,5-րդին՝400,6-րդին՝,270, 7-րդին՝220, 8-րդին՝130,9-րդին՝110 ,10-րդին ՝80դոլար( 30հազար թենգե) պարգևավճար:
Արամ Ուգուջյան