Մամուլում առայժմ տեղ չգտած հրապարակումների համաձայն ՀՀԿ-ՀՅԴ գաղտնի բանակցությունների ընթացքում Դաշնակցությանը մի քանի անգամ առաջարկվել է Սփյուռքի նախարարությունը, սակայն վերջիններս հրաժարվել են այդ պորտֆելից: Մեր աղբյուրի պնդմամբ այդ նախարարությունից հրաժարվել են նաև հնչակյաններն ու ռամկավարները:

 

«Առնվազն երեք անգամ ՀՀԿ-ն փորձել է համոզել, որ դա շատ կարևոր պորտֆել է և երեք ՀՅԴ նախարարներից մեկը պետք է ղեկավարի այդ նախարարությունը,» – նշում է աղբյուրը – «սակայն Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երեք անգամն էլ հակադարձել է' “այստեղ հարիֆներ չկան”»:

 

Ըստ մեր աղբյուրի Սփյուռքի նախարարությունը վերջին տարիներին նաև առաջարկվել է Հնչակյան, Ռամկավար կուսակցություններին և «Կանաչների Միություն» ՀԿ-ին, սակայն բոլորն էլ հրաժարվել են: Ընդ որում վերջին դեպքում այդ առաջարկությունը արել է անձամբ Հրանուշ Հակոբյանը նշելով' «Երեխեք ջան, շատ հավես նախարարություն ա: Միևնույնն է' ոչ մեկ չգիտի ինչով պետք է զբաղվեք, այնպես որ ինչ էլ անեք ճիշտ կհամարվի»:


Կառավարությունը չի բացառում, որ Սփյուռքի նախարարությունը կարող է ներառվել Կ. Դեմիրճյանի անվան Համալիրի վաճառքի փաթեթի մեջ և տրվել որպես բոնուս:

 

ArmComedy